Մեր նպատական է Հայաստանի անապահով գյուղական համայնքների երեխաների համար ավելի լավ ապագայի հնարավորություն ստեղծել՝ բարելավելով ենթակառուցվածքները և իրականացնելով ծրագրեր, որոնք ուղղակիորեն անդրադառնում են գյուղաբնակների կյանքի որակի վրա։ Մենք յուրաքանչյուր բնակավայրի դեպքում ցուցաբերում ենք անհատական մոտեցում՝ ստեղծելով կայուն առաջընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ։ Իմացեք ավելին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի աշխատանքային մոդելի, ինչպես նաև հայաստանյան գյուղական համայնքներում կրթության, առողջապահության, քաղաքացիական ակտիվության և տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի և նախագծերի մասին։