16 տարի ՔՈԱՖ-ում․ ավելին, քան տարեգրություն

Արթուր Տեր-Սիմոնյանը 16 տարեկան էր, երբ որպես կամավոր փոստատար միացավ ՔՈԱՖ-ին․ «Պատրաստ էի ցանկացած աշխատանքի՝ պարզապես անգործ չնստելու և որոշակի փորձ կուտակելու համար»,- հուշերի գիրկն է ընկնում։ Այս տարի լրանում է ՔՈԱՖ-ի հետ նրա համատեղ ճանապարհի 16-րդ տարեդարձը, թանկագին հուշեր, որ փաստաթղթերի էջերում չես պահի։ Այն դեպքն է, երբ 16-ը պարզապես թիվ չէ։  Ողջունեք Արթուրին․…

ՍՄԱՐԹ դասընթաց Թենի Ադամյանի հետ

Արվեստը երեխաների ինքնարտահայտման լավագույն միջոցներից մեկն է։ Ժամանակակից ճարտարագիտության ու ձեռներեցության ոլորտի ծրագրերին զուգահեռ՝ ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգում արվեստն իր ուրույն տեղն ունի։ Այս ճյուղն ընդգրկող ծրագրերից են նկարչությունը, թվային նկարչությունն ու կատարողական արվեստը։  ՍՄԱՐԹ-ի կրթական ֆորմատներից մեկը ՍՄԱՐԹ դասընթացներն են, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառական գիտելիքներ ստանալ ու կաղապարներից դուրս մտածել։ Դասընթացների ղեկավարներն ընտրվում…

Վալերիկ 1*․ Տարոն Մարուքյան

Բոթաս, Գիզմոն, Ռայնո, Սեռիկ, Ռիժիկ, Զռթիկ` սա ՍՄԱՐԹ-ի նկարչության ծրագրավար Տարոն Մարուքյանի կատուների ոչ լրիվ կազմն է։ Նրանք ինն են, և նրանցից ոչ մեկի անունը պատահական չէ ընտրված։ Առաջին կատուն, որ հայտնվել է Տարոնի տանը, Ռայնոյի մայրիկն էր՝ Զռթիկը։  «Երևան մենակ էի ապրում ու որոշեցի՝ կատու պահեմ։ Կատուները շատ ինքնուրույն են այդ առումով, շատ խնամք…