ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգը ՔՈԱՖ-ի կողմից մշակված ոչ ֆորմալ կրթության ինքնատիպ մոդել է, որը խթանում է անհատի համակողմանի զարգացումը՝ փոխանցելով իմացական (ԳԼՈՒԽ), հուզական (ՍԻՐՏ) և գործառնական (ՁԵՌՔ) հմտություններ։

 

Զարգացման 3 ուղղություններից յուրաքանչյուրում՝ ԳԼՈՒԽ, ՍԻՐՏ, ՁԵՌՔ, առաջարկում ենք 2-ական ճյուղ 3-ական ծրագրով՝ ընդհանուր 18 ծրագիր․

 

ԳԼՈՒԽ

  1. Լեզուներ (անգլերեն, չինարեն, ռուսերեն)

  2. Ձեռներեցություն (ֆինանսներ, մարքեթինգ, կառավարում)

 

ՍԻՐՏ 

  1. Երաժշտություն (վոկալ, ձայնային ձևավորում, երաժշտական գործիքներ)

  2. Արվեստ (նկարչություն, կատարողական արվեստ, թվային նկարչություն)

 

ՁԵՌՔ

  1. Ճարտարագիտություն (ագրոտեխնոլոգիա, ծրագրավորում, մեխանիկա)

  2. Աթլետիկա (յոգա, պար, VR ֆիթնես)

 

ՍՄԱՐԹ քաղաքացի դառնալու 2-3 տարի տևողությամբ կրթակարգը բաղկացած է ուսումնական տարբեր ձևաչափերից ու միջոցառումներից՝ ՍՄԱՐԹ հիմունքներ, ՍՄԱՐԹամեջեր, ՍՄԱՐԹ այցեր, ՍՄԱՐԹ դասընթացներ, ՍՄԱՐԹ ԲՈՒՀ-ական ցուցահանդեսներ, ՍՄԱՐԹ նախագծեր, ՍՄԱՐԹ 1։1։ Յուրաքանչյուր ուսանողի համար պարտադիր է հաջողությամբ ավարտել վերոնշյալ փուլերը։ Իսկ կրթական գործընթացի մեկնարկից առաջ ուսանողները պարտադիր անցնում են 6-օրյա ներածական շաբաթ։

 

Այս շաբաթ (մինչ դեկտեմբերի 7-ը` օրվա ավարտ) դիմել կարող են Լոռու մարզի Ազնվաձոր, Բազում և Դարպաս համայնքների 12-18 տարեկան պատանիները։
Տեղերը սահմանափակ են, և եթե չեք տեսնում ԴԻՄԵԼ ՀԻՄԱ կոճակը, դա նշանակում է, որ տվյալ շաբաթվա համար հասանելի տեղերի չափով դիմումներ արդեն ընդունվել են։
Յուրաքանչյուր շաբաթ նոր համայնքներից և տարիքային խմբերի երեխաներից ու պատանիներից կընդունվեն դիմումներ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 705070 հեռախոսահամարին:

 

Դարձի՛ր առաջին ՍՄԱՐԹ քաղաքացիներից մեկը, դիմի՛ր հիմա։