ՍՄԱՐԹ. Ինքնակատարելագործման, հասարակության և միջավայրի բարելավման մոդել

ՍՄԱՐԹ-ը նպատակ ունի գործիքներ ու գերժամանակակից միջավայր տրամադրելու՝ համայնքներին խրախուսելով գործի դնել իրենց ողջ ներուժը: Գյուղի մարտահրավերների լուծումը կարող է տրվել գաղափարական համագործակցության, համապատասխան վերապատրաստումների և նորարարական լուծումների միջոցով:

ՍՄԱՐԹ կենտրոնները դառնալու են գիտելիքի փոխանակման էպիկենտրոններ՝ խթանելու համար Հայաստանում խոստումնալից, սակայն դեռ աջակցության կարիք ունեցող համայնքների զարգացումը:  

ՍՄԱՐԹ կենտրոններն արտացոլելու են ինչպես նոր՝ տեղի կարիքներին հարմարեցված, այնպես էլ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից նախորդ տասնամյակում մեծ հաջողությամբ իրագործված ծրագրեր, այդ թվում՝ էլեկտրոնային գրադարաններ, բազմասենսորային (զգայական) ծրագրեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երիտասարդների համար, ձեռներեցության դասընթացներ, հասարակական կյանքում ներգրավվածություն, մասնագիտական վերապատրաստում, առողջապահական կրթություն, շրջակա միջավայրին և տնտեսագիտությանն անռչվող նախագծեր:

Հայաստանի մանուկներ հիմնադրամն արդեն իսկ համագործակցում է սոցիալապես պատասխանատու գործընկերների հետ, որոնք կիսում են մեր գաղափարները: Դա դյուրին կդարձնի մեր ծրագրերի ընդլայնումը Հայաստանի բոլոր 10 մարզերում: Հիմնադրամը կկրկնօրինակի այս ՍՄԱՐԹ մոդելը Հայաստանի տարբեր մարզերում, և այն կարող է նաև ներդրվել ամբողջ աշխարհի գյուղական համայնքներում:

 

ԻՆՉՈ՞Ւ է կարևոր ՍՄԱՐԹ-ը

  • Հայաստանի գյուղերը մեծ ներուժ, բայց սակավ ռեսուրսներ ունեն
  • Մշակութային բարեկեցության վերականգնումը դրական ազդեցություն կունենա վստահության ձեռքբերման ու հնարավորությունների ընդլայնման վրա
  • Կատարելագործված կրթական և տեխնոլոգիական ռեսուրսները կենսական են այս համայնքների երիտասարդների զարգացման համար 

Ո՞ՒՄ համար է նախատեսված ՍՄԱՐԹ-ը

  • Հայաստանի գյուղական համայնքների
  • Երիտասարդների, ում մուտքը դեպի լավագույն կրթությունն ու տեխնոլոգիական գործիքները սահմանափակ է 
  • Գյուղերում աշխատող մասնագետների, ովքեր կարող են օգտակար լինել կրտսեր սերնդին

ԻՆՉՊԵ՞Ս է իրագործվելու ՍՄԱՐԹ-ը

  • Հիմնադրամի փորձառության և հիմնադրամի կողմից արձանագրած հաջողությունների միջոցով
  • Միջազգային ընկերությունների հետ համագործակցության ճանապարհով
  • Գյուղական համայնքների հետ գործընկերային հարաբերություններ ստեղծելով
  • Ակտիվ դոնորներ և կամավորներ ներգրավվելով: