Հայաստանի մանուկներ հիմնադրամը ՍՄԱՐԹ գյուղական համայնքներում հիմնում է ՍՄԱՐԹ սենյակներ, որոնք մոտ ապագայում կապ են հաստատելու ՍՄԱՐԹ ավանի հետ:

Սենյակները կապ են ապահովելու ոչ միայն գյուղական համայնքների և ՍՄԱՐԹ ավանի միջև, այլև տարբեր համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև գյուղի ու աշխարհի միջև՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներն ու կրթությունը:

ՍՄԱՐԹ սենյակները հնարավորություն են տալու երեխաներին և մեծահասակներին հաղորդակցություն ապահովելու նաև ձմեռային ամիսների ընթացքում, երբ ՍՄԱՐԹ կենտրոն այցելելը դժվար լինի: 

Սենյակները և նրանց տրամադրած ռեսուրսները հասանելի կլինեն և՛ գյուղի երեխաների, և՛ համայնքի բոլոր բնակիչների համար:

Կենտրոնացված ծրագրերը կառուցվում են՝ ելնելով 21-րդ դարին անհրաժեշտ հմտություններից ու գիտելիքից և տվյալ համայնքի կարիքներից ու առկա ռեսուրսներից:  ՍՄԱՐԹ ծրագրերը սկզբնական շրջանում ներառելու են լեզվի դասընթացներ, առողջապահական ծրագրեր և աշակերտական խմբակներ:

Համայնքների կոնկրետ ոլորտների մասնագետները՝ բժիշկներ, ուսուցիչներ և այլք, հնարավորություն կունենան շարունակական կրթություն ստանալու վերապատրաստումների, սեմինարների և փորձագետների հետ քննարկումների շնորհիվ: 

 

ՍՄԱՐԹ սենյակները կարելի է դիտել 360° ձևաչափով՝ պատրաստված 360 Stories հարթակի կողմից։