Slideshow image

       

ՍՄԱՐԹ-ը մշակվել է՝ կրթության միջոցով առաջընթաց ապահովելու գյուղի երիտասարդների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը:

Լոռու մարզի անմիջական կարիքներն ու ռեսուրսները ծրագրի գործարկման հիմքում են: Տեխնոլոգիական վերապատրաստումն ու գործիքները ակնթարթային կամուրջ են դառնում աշխարհի և Հայաստանի մեկուսացված գյուղերի միջև:

Հայաստանը մեծապես շահում է սրանից, քանի որ ՍՄԱՐԹ-ը ներդրվում է ամբողջ երկրում: ՍՄԱՐԹ համայնքների միջև հաղորդակցությունն ու կապը զարգացում են ապահովում գիտելիքի փոխանակման և համագործակցության միջոցով: ՍՄԱՐԹ-ի ներդրումը խթանում է տնտեսության զարգացումն ու բարելավում բնակչության կենսապայմանները:

Ծրագիրը

ՍՄԱՐԹ կենտրոնի և ՍՄԱՐԹ սենյակների բազմազան ուսումնական ծրագրերը կենտրոնանում են հետևյալ ոլորտների վրա.

Տեխնոլոգիա

  • Ծրագրավորում
  • Ինժեներիա
  • Ռոբոտիկա

Արվեստ և երաժշտություն

  • Տեսողական արվեստ
  • Երաժշտություն
  • Ստեղծագործական արտահայտություն

Լեզվագիտություն և հաղորդակցություն

  • Հայերեն
  • Անգլերեն
  • Հաղորդակցության զարգացում
  • Շնորհանդեսների հմտություններ

Շրջակա միջավայր

  • Աղբի վերամշակում
  • Վերականգնվող էներգետիկա
  • Օրգանական գյուղատնտեսություն
  • Ռեսուրսների զարգացում

Առողջություն և կենսակերպ

  • Առողջ սնունդ
  • Հիվանդությունների կանխարգելում
  • Առողջապահական կրթություն
  • Ֆիթնես

Բիզնես և քաղաքացիական կրթություն

  • Կառավարում և կազմակերպչական գործ
  • Ֆինանսներ
  • Սոցիալական պատասխանատվություն
  • Կարիերայի զարգացում