Paul Kaloustian, Garo Armen, Tony Shafrazi at COAF's 2015 Summer Soiree

Հայաստանի մանուկներ հիմնադրամի համար մեծ պատիվ է, որ ճարտարապետ Պոլ Կալուստյանը առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը նախագծող փորձագետն է և ղեկավարում է նրա շինարարությունը (ձախից՝ ճարտարապետը, կենտրոնում՝ Գարո Արմենը, աջից՝ Թոնի Շաֆրազին): Պոլը ճարտարապետություն է ուսանել A.L.B.A-ում, Լիբանան (Académie Libanaise des Beaux-Arts), իսկ մագիստրոսի կոչում ստացել է Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցում: Աշխատել է Բազել քաղաքի Herzog and de Meuron ընկերությունում, մինչ Բեյրութում կհիմներ իր ընկերությունը: Դասավանդել է Բոստոնի ճարտարապետության կետրոնում և Բեյրութի ամերիկյան համալսարանում: Արժանացել է Moukbel մրցանակին և Ինժեներների ու ճարտարապետների շքանշանի: 2012թ. Վենետիկի բիենալեում ցուցադրված իր «Տունը անտառում» նախագիծը «Արաբ երիտասարդ ճարտարապետներ» մրցույթում պատվավոր տեղ է զբաղեցրել: