Our Blog

«Ծրագրավորման ժամ» միջոցառումն անցկացվեց նաև ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ` այս տարի «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումն անցկացվեց նաև Լոռու մարզում տեղակայված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։

Նախագահ Արմեն Սարգսյանը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի հյուրն էր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը դեկտեմբերի 4-ին մեկնեցին Լոռու մարզ՝ այցելելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն։

Մեկնարկեց 10 կազմակերպությունների համագործակցության նոր փուլը

Նոյեմբերի 13-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ 10 հեղինակավոր կազմակերպություններից կազմված կոնսորցիումի հերթական հանդիպումը

Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում

Հայաստանի գյուղաբնակ համայնքներում կյանքի որակի բարելավումը Սփյուռքում շատերի համար առաջնահերթություն է դարձել: ԱՄՆ-ից Ֆրեզնոյի բժշկական առաքելության մի խումբ բժիշկներ Հայաստան կատարած վերջին այցի շրջանակներում որոշել են համագործակցել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ:

Դիվանագիտական ասոցիացիայի անդամներն այցելեցին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն

Արտաքին գործերի նախարարությանը կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայում ձևավորված ավանդույթի շրջանակներում նոյեմբերի 23-ին ասոցիացիայի անդամներն այցելեցին Սաղմոսավանք

Մարզաբնակ քառասուն ուսանողներ արժանացան կրթաթոշակի

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը (HSBC Հայաստան) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) 2018-2019 ուսումնական տարում կրթաթոշակ են տրամադրել Հայաստանի 5 մարզերի 1-4-րդ կուրսերի 40 ուսանողների

Ձևավորում ենք շնորհակալ լինելու մշակույթ

Ե՞րբ ենք վերջին անգամ առիթ ունեցել ի սրտե շնորհակալ լինելու մեր շրջապատին կամ ինքներս մեզ։ Կարևորելով գնահատանքը՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (ՔՈԱՖ) ձևավորում է շնորհակալ լինելու մշակույթ։

Դասերից հետո հաճախում են խմբակների

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու գյուղերի 750 դպրոցականներ մասնակցելու են COAF-ի արտադասարանային խմբակներին։ 2018-2019 ուսումնական տարում Հիմնադրամը Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի՝ COAF շահառու համայնքների երեխաներին առաջարկում է 45 խմբակներ

Փորձարարական արվեստի փառատոնը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

Երևանում սպասող ավտոբուսների մոտ էր հավաքվում քաղաքի ամենանորարար, ամենաայլընտրանքային մտածողություն ու մոտեցում ունեցող երիտասարդությունը։

1900 կմ – 1 խիզախ կին – 100 գյուղաբնակ երեխա

ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին ավարտել է 1900 կմ հեծանվային արշավն ու հասել Հայաստան։ Հոկտեմբերի 17-ին նա մամուլի ասուլիս է հրավիրել «Հոդված 3» ակումբում։