Գյուղական համայնքների զարգացումը կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման և գյուղական կյանքի բարելավման շնորհիվ։

Առաքելությունը

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր զուգահեռաբար իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:

Ինչո՞ւ հենց Հայաստանը

Քաղաքակրթության օրրանում բույն դրած, դարերի լուծն ու Ցեղասպանությունը տեսած հայ ժողովուրդը աշխարհին արժանի առաջնորդներ ու նորարարներ է տվել։ Ինչևէ, մեծագույն դժվարությունների ու հնարավորությունների բացակայության պայմաններում հայերի արտագաղթթը ահազանգող թիվ է կազմում։ Մեր աշխատանքի նպատակն է վերափոխել գյուղական համայնքների երեխաների կյանքը՝ զորավիգ լինել մի ողջ սերնդի, մեր երկրին։