ՔՈԱՖ ՍՄԱՐԹ

Լոռու մարզ, Դեբետ համայնք

Առաջարկած ծրագրերն առնչվում են և՛ կրթությանը, և՛ տնտեսական զարգացմանը՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, պատանիների ու մեծերի համար նախատեսված արհեստագործական ու մասնագիտական դասընթացները, սպորտն ու ֆիթնեսը, առողջապահությունը, երեխայի զարգացումն ու մեդիագրագիտությունը։ Ծրագրերն ընդգրկում են հստակ կազմավորված ամենօրյա դասընթացներ, որոնք վերաբերում են գիտությանը, բլոկչեյնին, ռոբոտիկային, ծրագրավորմանն ու կոդավորմանը, անգլերեն լեզվին, թատրոնին, երաժշտությանն ու պարին, գյուղատնտեսությանը, արվեստին, վեբ դիզայնին ու գրաֆիկական դիզայնին, հավելվածների մշակմանը։ Հիմնադրամը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին է SAP-ն՝ նպատակ ունենալով մասնագիտական ու ակադեմիական աշխարհի բարձրակարգ ռեսուրսները բերել Հայաստանի գյուղական շրջաններ։ Հիմնադրամի ծրագրերի ու SAP-ի Next-Gen լաբորատորիայի միջոցով աշակերտները կօգտվեն SAP-ի կրթական ռեսուրսներից, որոնք առնչվում են վիրտուալ իրականության դիզայնին, iOS հավելվածի մշակմանը, բլոկչեյնին։

Այդ թեմաները կօգնեն աշակերտներին տեխնոլոգիայի բնագավառում կարիերա կառուցել։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը ներառում է հյուրատուն, որի 12 սենյակները ծվարել են գեղատեսիլ, կանաչ մարգագետնում։ Այն ծառայելու է որպես կենտրոն այցելած մասնագետների ու դասախոսների, ինչպես նաև զբոսաշրջիկների և այլ հյուրերի կացարան։ Հյուրատան կառուցումն ու գործարկումը նպաստում են տարածքի տնտեսական զարգացմանը՝ տեղացիների համար ստեղծելով աշխատատեղեր, վերապատրաստումներ անցկացնելով հյուրընկալության և զբոսաշրջության բնագավառում։

Լոռու և Տավուշի մարզերի յոթ համայնքներում տեղակայված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ (ապահով) սենյակները արբանյակ-տարածքներ են, որոնք ավանից հեռու գտնվող գյուղերին ՍՄԱՐԹ ծրագրերից օգտվելու հնարավորություն են տալիս։ Սահմանամերձ գյուղերում գտնվող ՍՄԱՐԹ ապահով սենյակները բնակչության, հատկապես՝ երեխաների համար ծառայում են որպես ապաստարաններ, որոնք ապահովված են խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, լուսավորության ու օդափոխանակման հատուկ լուծումներով։

Նախատեսված է, որ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի մոդելը վերարտադրվելու է ողջ գյուղական Հայաստանում՝ նպատակ ունենալով ոգեշնչելու և նպաստելու հսկայական ռեսուրսներ ունեցող բնակչության զորացմանը։ Մեր տեսլականն է կառուցել էլ ավելի շատ ՍՄԱՐԹ կենտրոննր, որոնք կծառայեն Հայաստանի բոլոր գյուղերին։ Մեր հայաստանյան ու միջազգային գործընկերները ոգևորված են, պատրաստ են գործել և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի գաղափարը դիտարկում են որպես մի մոդել, որը կարող է վերարտադրվել աշխարհի այլ երկրներում։

Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղի մոտակայքում։ Կենտրոնի ուսումնական ծրագիրը շեշտը դնում է ուսուցման նոր մեթոդների վրա՝ օգտվելով և՛ նախագծային ուսուցման, և՛ գործնական ուսուցման հնարավորություններից։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի շենք՝ 2,230 մ քառ.

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Ավան՝ 20 հեկտար

Ճարտարապետ – Փոլ Գալուստյան (լիբանանահայ)

Շինարար – «Կանակա»

Թիրախ բնակչությունը՝

2018թ.՝ 5 համայնք

2019թ.՝ 13 համայնք

2018-2020թթ.՝ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Սենյակների ներգրավում

Ի վերջո՝ 57 համայնք, 150,000 բնակչություն

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուներն են Լոռու մարզի՝ 3 տարեկանից բարձր բոլոր բնակիչները։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹԸ կարող է ծառայել 250 մարդու օրական

Տարեկան՝ 1000 շահառու – այս տարի միայն, գյուղերի թվի աճի հետ մեկտեղ, շահառուների թիվը նույնպես կաճի։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը ՍՄԱՐԹ գյուղական համայնքներում հիմնում է ՍՄԱՐԹ սենյակներ, որոնք մոտ ապագայում կապ են հաստատելու ՍՄԱՐԹ ավանի հետ:

Սենյակները կապ են ապահովելու ոչ միայն գյուղական համայնքների և ՍՄԱՐԹ ավանի միջև, այլև տարբեր համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև գյուղի ու աշխարհի միջև՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներն ու կրթությունը:

ՍՄԱՐԹ սենյակները հնարավորություն են տալու երեխաներին և մեծահասակներին հաղորդակցություն ապահովելու նաև ձմեռային ամիսների ընթացքում, երբ ՍՄԱՐԹ կենտրոն այցելելը դժվար լինի:

Սենյակները և նրանց տրամադրած ռեսուրսները հասանելի կլինեն և՛ գյուղի երեխաների, և՛ համայնքի բոլոր բնակիչների համար:

Կենտրոնացված ծրագրերը կառուցվում են՝ ելնելով 21-րդ դարին անհրաժեշտ հմտություններից ու գիտելիքից և տվյալ համայնքի կարիքներից ու առկա ռեսուրսներից:  ՍՄԱՐԹ ծրագրերը սկզբնական շրջանում ներառելու են լեզվի դասընթացներ, առողջապահական ծրագրեր և աշակերտական խմբակներ:

Համայնքների կոնկրետ ոլորտների մասնագետները՝ բժիշկներ, ուսուցիչներ և այլք, հնարավորություն կունենան շարունակական կրթություն ստանալու վերապատրաստումների, սեմինարների և փորձագետների հետ քննարկումների շնորհիվ:

Ի՞նչ է ՍՄԱՐԹ ապահով սենյակը

ՍՄԱՐԹ ապահով սենյակը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ նախաձեռնության մաս է և կոչվում է ապահով, քանի որ տեղակայված է պաշտպանիչ կառույցներում և նորագույն տեխնոլոգիաների ու հատուկ ծրագրերով մշակված կրթական տարբեր գործառույթների համար անվտանգ միջավայր է։

ՍՄԱՐԹ ապահով սենյակները, բացի կրթական ՍՄԱՐԹ հատվածից, ունեն նաև թաքստոցի հնարավորություն: Սենյակներն ապահովված են խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, լուսավորության, օդափոխության լրացուցիչ լուծումներով։ ՍՄԱՐԹ ապահով սենյակները Հիմնադրամի ավանդական ՍՄԱՐԹ սենյակներից տարբերվում են ծրագրային բովանդակությամբ, որը հատուկ շեշտադրում ունի անվտանգությանն առնչվող դասընթացների վրա:

Հիմնադրամի ՍՄԱՐԹ ապահով առաջին սենյակներն արդեն գործում են Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի և Այգեհովիտ համայնքներում։

Ինչու՞ ենք կառուցում ՍՄԱՐԹ ապահով սենյակներ

Մեր հիմնական նպատակն է

ա. տալ խելամիտ լուծումներ՝ սահմանամերձ համայնքներում անվտանգ ու բարձրակարգ տեխնոլոգիաների միջավայրերում կրթական գործընթացների միջոցով,

բ. կազմակերպել հատուկ ծրագրեր՝ հիմնվելով տեղական համայնքների ու հատկապես տեղի երեխաների կարիքների վրա,

գ. ապահովել պատանիների և երիտասարդների, որոշ դեպքերում՝ նաև մեծահասակների մշտական զարգացման տարբերակներ իրենց իսկ համայնքներում և կապել նրանց արտաքին աշխարհի հնարավորությունների հետ:

Ի՞նչ է առաջարկում ՍՄԱՐԹ ապահով սենյակը

Ե՛վ ավանդական ՍՄԱՐԹ սենյակները, և՛ ՍՄԱՐԹ ապահով սենյակները առաջարկում են դասընթացներ, որոնք նախատեսված կլինեն առավելապես միջին ու բարձր դասարանցիների, ինչպես նաև դպրոցն ու բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդների համար: Ծրագրային ցանկից կարող են օգտվել նաև մեծահասակները: Այդուհանդերձ, ՍՄԱՐԹ ապահով սենյակները նաև շեշտը  դնում են անվտանգությանն առնչվող դասընթացների վրա:

Ներքոնշյալ ծրագրերը կազմում են ՍՄԱՐԹ ապահով սենյակների ծրագրային հենքը.

  1. Անգլերեն և հաղորդակցային հմտություններ
  2. Համակարգչային գիտելիքներ
  3. Բարձր տեխնոլոգիաներ (ռոբոտիկա, կոդավորում, ծրագրավորում)
  4. Առաջին օգնություն
  5. Առաջին հոգեբանական աջակցություն
  6. Մեդիագրագիտություն
  7. Ռիսկերի ու աղետների կառավարման հմտություններ։

 

Ինչպե՞ս ենք ՍՄԱՐԹ ապահով սենյակների համար վայր ընտրում

Սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում ՍՄԱՐԹ ապահով սենյակների համար վայր ընտրելիս հաշվի են առնվում հետևյալ կարևոր հանգամանքները.

  • Գոյություն ունեցող մշտական վտանգ
  • Կարիքների վրա հիմնված ընտրություն
  • Համապատասխան վայր (պաշտպանիչ կառույցի համար որակավորվող շինություն)
  • Տեղական իշխանությունների՝ համագործակցության պատրաստակամություն

 

Որո՞նք են ՍՄԱՐԹ ապահով սենյակների առանձնահատկությունները

  • ՍՄԱՐԹ ապահով սենյակի համար վայր ընտրում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ խորհրդակցելուց հետո։
  • Սենյակների կիսանկուղ հատվածներում կան լուսամուտային կտորներ, որոնք կա՛մ պաշտպանիչ պատեր ունեն (Կոթի), կա՛մ ներսից տեղադրված պաշտպանիչ շարժական պատեր, որոնք նաև ծառայում են որպես գրատախտակներ (Այգեհովիտ)։
  • Այգեհովիտի ՍՄԱՐԹ ապահով սենյակում կան նոր սերնդի լամպեր, որոնք անգամ հոսանքի բացակայության դեպքում սենսորային լույս են ապահովում ու լուսավորում տարածքը։
  • Սենյակներն ունեն երկուական մուտք և ելք։ Սմարթ հատվածներից ուղիղ մուտքեր կան դեպի ապաստարանային հատվածներ։
  • Երկու սենյակներն էլ ունեն հոսանքի լրացուցիչ աղբյուր՝ գեներատոր, ինչպես նաև օդափոխության համակարգ։
  • Սենյակներն ունեն 2 տոննա տարողությամբ  ջրի ռեզերվուարներ, որոնք կարող են 2 օր շարունակ մինչև 150 հոգու ջրով ապահովել։ Ունեն սանհանգույց։

Սենյակները ջեռուցվում են բացառապես էլեկտրականությամբ սնուցվող մարտկոցներով՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

 

 

Վիրտուալ շրջագայություն ՍՄԱՐԹ սենյակներում

Աքորի

Արևածագ

Քարինջ

Դսեղ

Մեծ Այրում

Ի՞նչ է ՍՄԱՐԹ-ը:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը նորարարական հայեցակարգ է, որը մշակել է Հայաստանի մանուկներ» հիմնադրամը: Այն առաջընթացի խթան է տալիս գյուղական համայնքների համար՝ շնորհիվ աննախադեպ ռեսուրսների հասանելիության ապահովման:

 

Ինչո՞ւ էր պետք կառուցել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն ընդլայնում է գյուղական համայնքների երիտասարդների հնարավորությունները, օգնում կանխել «ուղեղների» և «տաղանդի» արտահոսքը (մենք ականատես ենք Հայաստանի դժվարին պայմաններում գտնվող գյուղերում այս երևույթի): Գյուղական համայնքները տեխնոլոգիաներով ու կրթական վերապատրաստման հնարավորություններով հագեցնելը կարող է փոփոխության ու զարգացման երկարատև գործընթացի սկիզբ դառնալ: Գերազանցության այս ձգտումը ստեղծում է տնտեսական, սոցիալական և ձեռներեցության զարգացման հնարավորություններ:

 

Ե՞րբ է բացվել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 27-ին։ Կենտրոնը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ համալիրի առաջին կառույցն է։ Համալիրի տարածքում գործում է նաև հյուրատուն, որը ծառայում է Հիմնադրամի նվիրատուների, համագործակից կազմակերպությունների և գործընկերների համար։ 2019 թվականի ընթացքում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ համալիրի տարածքում նախատեսվում է կառուցել նաև այլ օժանդակ կառույցներ:

 

Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը:

ՔՈԱՖ-ը 2004-2019 թթ.՝ 15 տարիների իր աշխատանքի ընթացքում, հասցրել է համապարփակ ծրագերի փաթեթով աշխատանք ծավալել Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի 44 գյուղական համայնքներում. ամենօրյա աշխատանք՝ մասնագետների, ծրագրերի պատասխանատուների անմիջական ներգրավվածությամբ։ 2014 թ.-ին ՔՈԱՖ-ն իր առջև նոր խնդիր դրեց՝ հաջորդող 10 տարում շահառու համայնքների թիվը դարձնել 100։

Համակողմանի հետազոտությունների, կարիքների գնահատման, մարզում առկա մասնագետների առկայության և մի շարք այլ գործոնների համադրման արդյունքում ՔՈԱՖ-յան ավանդական ծրագրերի ընդլայնման համար առաջինն ընտրվեց Լոռու մարզը։ Մեր առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, կառուցվել է Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզում: Այն տեղակայված է Դեբետ գյուղի մերձակայքում՝ 18 ակր (7.2 հա) հողատարածքի վրա։ Լոռին դեռևս կրում է 1988թ. 25,000 մարդու կյանք խլած երկրաշարժի հետքերը: Հայաստանում արտագաղթի ցուցանիշով Լոռին զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ աղքատության ցուցանիշով՝ երկրորդը։

Ո՞վ է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուն:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուները երեխաներն են ու իրենց ընտանիքի անդամները, ովքեր տնտեսական դժվարությունների, սահմանափակ կրթական հնարավորությունների և ռեսուրսների սղության պայմաններում իրենց կյանքը բարելավելու ուղիներ են փնտրում: Իհարկե ծրագրեր կան նաև երիտասարդության համար և տարբեր նախաձեռնություններում նրանց ներգրավելով. ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը փորձում է վերափոխել տարածաշրջանը: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ծրագրերն ու միջամտությունները հասանելի են բոլոր դեմոգրաֆիական խմբերին:

Առաջին տարվա ընթացքում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրերում ներգրավված էին Դեբետ, Դսեղ, Չկալով, Եղեգնուտ, Վահագնի, Ձորագյուղ, Վահագնաձոր, ինչպես նաև մասնակիորեն Թումանյան և Ալավերդի համայնքների երեխաները։ 2019 թվականին նախատեսվում է նոր համայնքների ներգրավում և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ծրագրերի դրական ազդեցությունը հետզհետե ավելի զգալի է կլինի ամբողջ մարզում: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ հայեցակարգի վերջնական ձևավորումը ու ամբողջականացումը թույլ կտա նոր կենտրոններ բացել նաև Հայաստանի մնացած մարզերում։

Ի՞նչ ծրագրեր է առաջարկում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն առաջարկում է մի շարք տեղի կարիքներին հարմարեցված ծրագրեր, որոնցից են.

  • Արվեստները (այդ թվում՝ պար, երաժշտություն, դասական և թվային նկարչություն, թատրոն, կինո),
  • STEM ծրագրերը (այդ թվում՝ համակարգչային գրագիտություն, ծրագրավորում, ռոբոտաշինություն, մոդելավորում, տիեզերագիտություն),
  • Lեզուներն ու հաղորդակցությունը (այդ թվում՝ անգլերեն, թուրքերեն, խոսքի արվեստ, մեդիա գրագիտություն),
  • Տնտեսական զարգացումը (այդ թվում՝ գյուղատնտեսական, այգեգործական և

Զուգահեռաբար իրականացվում են նաև Հիմնադրամի կողմից նախորդ տասնամյակի ընթացքում մշակված և մեծ հաջողությամբ իրագործված դասական ծրագրերը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երիտասարդների համար, երեխայի վաղ զարգացման, ձեռներեցության դասընթացներ, հասարակական կյանքում ներգրավվածություն, ակտիվ քաղաքացիություն, մասնագիտական կողմնորոշում, առողջապահական կրթություն, շրջակա միջավայրին և տնտեսական զարգացմանն անռչվող այլ ծրագրեր:

 

Ինչպե՞ս մասնակցել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերին:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն իր բացման առաջին ամիսներից սկսած գործարկել է ֆեյսբուքյան հարթակը, որը հիմնական միջոցն է նորությունների, հետաքրքիր նյութերի և ծրագրային հայտարարությունների տարածման, ինչպես նաև հաղորդակցության համար: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը նաև ակտիվ և արդյունավետ կապ է պահպանում շահառու համայնքների դպրոցների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մարզային իշխանությունների հետ՝ իր ծրագրերի իրականացման ընթացքում։

 

Ինչպե՞ս են շահառուները համայնքներից հաճախում կենտրոն։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն շրջակա գյուղական համայնքներից կարելի հասնել րոպեների ընթացքում։ Մոտակա համայնքների մասնակիցների տրանսպորտային փոխադրումներն իրականացվում են հիմնադրամի միջոցներով։ Կա նպատակ՝ Հիմնադրամի գործընկերների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, միջհամայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների և անհատ ձեռներեցների օգնությամբ կազմակերպելու տրանսպորտի հարցը մրցակցային պայմաններով միջհամայնքային տրանսպորտի երթուղիներ ստեղծելով։ Դա թույլ կտա հասանելի դարձնել ավելի հեռու համայնքներից երեխաների և մեծահասակների այցը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։

 

Ովքե՞ր են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի աշխատակիցները։

Ներկայում Սմարթն ունի ավելի քանի 40 աշխատակից, ընդ որում՝ բոլորը Լոռուց են՝ տեղաբնակներ թե քաղաքային, թե գյուղական համայնքներից։ Կատարվել է լուրջ, մանրամասն ընտրություն։ Հիմնական նախապայմաններն են եղել՝ աշխատակիցների մասնագիտական բարձր հմտությունները և COAF-ի հիմքում դրված արժեհամակարգի կիսումը։ Թիմին միանալու համար մասնագետը պետք է հետաքրքիր ծրագրերի նախագիծ-առաջարկ ունենա, անսահամափակ երևակայություն և դրանք իրագործելու կարողություն։

Աշխատակիցների մեծամասնությունը երիտասարդներ են, ինչը նշանակում է ճկունություն, նորարարություն, նոր մոտեցումներ։ Աշխատանքի հնարավորության առկայության դեպքում հայտարարությունները տեղադրվում են այստեղ:

 

Ինչպե՞ս համագործակցել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնության հետ:

Մենք քաջալերում ենք համախոհ կազմակերպություններին, բիզնեսին, աջակիցներին ու դոնորներին՝ միանալու մեր ոգևորիչ ՔՈԱՖ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությանը: «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցելու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հասցեով՝ coaf@coafkids.org