8407 բուժված ատամը մի ամբողջ ժպիտ արժե

Հայաստանի գյուղաբնակ երեխաների 8704 ատամ է բուժվել՝ շնորհիվ ՔՈԱՖ-ի անվճար ատամնաբուժական ծառայությունների։ Այլ կերպ՝ 5325 հայ երեխա այսօր ավելի առողջ է ժպտում։    Գեղեցիկ և առողջ ժպիտը անհրաժեշտ գիտելիքի ու ատամների ճիշտ խնամքի արդյունք է։ Ատամը մարդու մարմնի միակ մասն է, որ ինքն իրեն բուժել չի կարող։ Ուստի այսօր մենք մի քանի գործնական խորհուրդներով կթարմացնենք…

Լեռան գագաթին կամ անիվների վրա․ արժանապատիվ Լեռնագոգը

Առավոտյան 5-ն է, արևն ուր որ է կլցվի փոքրիկ Լեռնագոգ (Հայաստանի ամենափոքր մարզի՝ Արմավիրի գյուղերից է)։ Մարզը հիմնականում գյուղատնտեսական հողերից է բաղկացած։ Այստեղ՝ Արարատյան դաշտավայրի հենց սրտում, մարդիկ խաղող են աճեցնում, արևահամ լոլիկներ ու ախորժաբեր ծիրաններ։    Ու թեև Լեռնագոգը հարուստ բնությամբ աչքի չի ընկնում, բայց մի եզակի բնութագիր ունի, որով իրավամբ կարող է հպարտանալ։ Լեռնագոգը…

Կամուրջներ դեպի Աննայի մեծ երազանքներ

Նա վստահ է, որ սովորելու ամենաարդյունավետ ձևն անդադար ինքնակրթությունն է։  Ծանոթացեք 17-ամյա Աննա Բեգլարյանի հետ։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մարքեթինգի ուսանողը Դսեղից է՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համագյուղացին։ Իր հռչակավոր ծննդավայրի իսկական սիրահար է Աննան։ Գյուղում տաղանդաշատ երիտասարդների պակաս չկա․ նրանք թումանյանական ներշնչանքով և հպարտորեն տանում են գյուղը դեպի նոր նվաճումներ։ Լինելով 6 քույր-եղբայրներից հինգերորդը՝…

Գյուղ կանգնի, գերան կկոտրի․ թե ինչպես ՔՈԱՖ-ը փոխեց Քարակերտը

2003 թվականին ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենն անցնում էր Քարակերտ գյուղով՝ առանց կասկած անգամ ունենալու, որ այդ գյուղում է մեկնարկ տրվելու ՔՈԱՖ-ի գործին։  Առաջին գյուղական համայնքն էր, որտեղ մեր ջանքերով վերանորոգվեց տեղի դպրոցներից մեկը․ դա առաջին լայնածավալ նախագիծն էր։ Շուտով պարզ դարձավ, որ գյուղական համայնքների կարիքներն ավելին են, քան պարզապես ենթակառուցվածքային բարեկարգումները, և մշակվեցին կրթական, առողջապպահական,…

Շահառուից գործընկեր․ կահույքագործություն Քարակերտում

Բիզնես զարգացնելը երեխային մեծացնելու պես է․ անցնում ես կյանքի տարբեր փուլերով, ժամանակ ներդնում, հոգի ու ջանք՝ հասնելու արդյունքի ցանկալի մակարդակին։  Քարակերտում կահույքի փոքրիկ արտադրամաս կա, որ «ծնվել է» 15 տարի առաջ։ Քարակերտն առաջին գյուղն էր, որտեղ մեկնարկել են ՔՈԱՖ-ի զարգացման ծրագրերը։ Այն ժամանակ գյուղը խորն աղքատության և սուր կարիքի մեջ էր։ Կարճ ժամանակ անց արդեն…

Նորոգված տանիքի մասին դեռ երկար երկար են հիշելու

Դպրոցն ավարտելն ու կյանքի այդ էջը շրջելը միշտ էլ հուզումնառատ է։ Այս տարի շատ ուսանողների ավարտական արարողություններ չեղարկվել են աշխարհի մի շարք երկրներում, նաև՝ Հայաստանում։ Ինչևէ, Լյուդմիլա Շիրվանյանի հրաժեշտը հարազատ դպրոցին եզակի իրադարձություն էր։ Նա մի այնպիսի նվեր մատուցեց իր դպրոցին, որ դեռ սերունդներ են խոսելու այդ մասին։  17-ամյա Լյուդմիլան ՔՈԱՖ-ի շահառու է ու Լոռու…

Կոտրելով կարծրատիպերը․ աղջիկները կարող են

«Դու աղջիկ ես, չես կարող դա անել»,- արտահայտությունը Նարեն լսել է չափազանց հաճախ ու հակառակն ապացուցել։   Նարե Գալստյանն է՝ ՔՈԱՖ-ի շրջանավարտն ու Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի երկրորդ կուրսեցի։ Մեծ ֆուտբոլասեր է ու Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից է՝ Հայաստանի ամենամաքուր համայնքներից մեկը։ Նարեն ակտիվ պատանի էր, անհնարինն էր անում՝ հնարավորինս շատ ծրագրերում ընդգրկվելու։  Երբեք չի…

Քաղաքից գյուղ միգրացիան

Աքաղաղի ուրախ «ծուղրուղուն» վաղ առավոտյան, թարմ օդը ու լռության ձայնը Հայաստանի գյուղական կյանքի մի քանի շքեղություններ են, որ հաճախ անծանոթ են քաղաքի բնակիչներին։  Ամբողջ կյանքում գյուղում ապրած ու քաղաքում բնակվել երազողներն էլ գուցե չգնահատեն դռան հետևը հարուստ բնություն ունենալու առավելությունը։  Քաղաքային կյանքը ձեզ համա՞ր է, հրաշալի է, բայց գյուղն իր «օրգանական» հաճույքներն ունի։ Ու եթե…

ՔՈԱՖ-ի 10 կանանց կյանքի բանաձևը

ՔՈԱՖ-ի աշխատակազմի 69%-ը և ղեկավար թիմի 44%-ը կանայք են։ Մենք ամեն օր ենք հիանում նրանցով ու գնահատում այն ներդրումը, որը նրանք ունեն մեր առաքելության ամրապնդման, ամենօրյա արդյունավետ որոշումների ու երեխաների ու նրանց միջավայրը բարելավելու մեջ։ Նրանց ավելի լավ ճանաչելու համար մենք խոսեցինք ՔՈԱՖ-ի 10 կանանց հետ իրենց կյանքի բանաձևի, այն սկզբունքների և սովորությունների մասին, որոնք…

Ջահել ու համարձակ․ շենիկցի Անուշը կամ «ՏնաՇենը» 

Երիտասարդ կանանց նա խորհուրդ է տալիս չվախենալ բարձրաձայնելուց, չսահմանափակել սեփական երազանքները՝ գոնե մտքում, ու անտարբեր չլինել շրջապատի հանդեպ։ Նա Արմավիրի փոքրիկ գյուղից է, որտեղ սկիզբ են առնում իր մեծ երազանքներն ու գործերը։ Դրանք արդեն իսկ դրականորեն են փոխել իրեն ու իր միջավայրը։ Պայծառ աչքերով ու արևոտ ժպիտով աղջնակը 18-ամյա Անուշ Մկրտչյանն է՝ ՔՈԱՖ-ի շրջանավարտը Արմավիրի…