14 տարի Մյասնիկյանում՝ գյուղի ու գյուղացու հետ

Ընդամենը մեկ տասնամյակ առաջ Մյասնիկյան գյուղի դպրոցը սանհանգույց չուներ։ Կարիքի դեպքում երեխաները պետք է դուրս գային շենքից ու գնային դեպի փոքրիկ «թաքստոց» հիշեցնող շինությունը, որ հենց այդ նպատակով էր կառուցվել։ Խարխուլ այդ կառույցը ո՛չ էլեկտրականություն ուներ, ո՛չ հոսող ջուր, ո՛չ ջեռուցում։ Անհապաղ պետք էր աշակերտներին և ուսուցիչներին դուրս բերել այդ ճնշող ու մռայլ դպրոցական իրականությունից,…

Բարո՜վ եք էգե Սառնաղբյուր

Եթե շուրջ բոլորը լեռներ են, աղբյուրից խմած ջուրը սառնորակ, իսկ ուր աչք եք ածում, քյալամի (կաղամբ), փուրչուլուխի (գազար) ու կառտոլի (կարտոֆիլ) բոստաններ են (բանջարանոց), ուրեմն Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում եք:  Այստեղ լայն ժպիտով Ձեզ կասեն` բարո՜վ եք էգե մեր գեղ: Սառնաղբյուրն իր լեռներից ու սառնորակ աղբյուրներից բացի հայտնի է նաև թոնրագործ վարպետներով: Այստեղ տուն չկա,…

ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցում իջևանելու 5 պատճառ

1․ Դեբետը երազանք է Ինչո՞ւ պետք է այցելել «Կոնցեպտ» հյուրանոց․ ամեն այցելու էլ կասի, որ եզակի տեղանքը հիմնական այցեքարտն է։ Հայաստանի հյուսիսարևելյան մարզը՝ Լոռին, հռչակված է իր փարթամ անտառներով, սար ու ձորերով։ Պատկերացրեք մի պահ, որ առանձնանում եք աշխարհի խաղաղ, անաղմուկ մի անկյունում, բայց կարող եք հեռավար աշխատել։ «Կոնցեպտ» հյուրանոցում սա միանշանակ հնարավոր է․ Լոռու…

Չինական խոհանոց՝ երբ ուտեստը մշակույթներ է միավորում

Ամառը խոհարարական փորձարկումների ու նոր ուտեսների հարցում վարպետանալու ամենահարմար ժամանակն է։  Այդպես է կարծում նաև օձունցի 11-ամյա Հայկ Հախինյանը․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի չինարենի ծրագրի մասնակիցն առաջին անգամ չինական դիմ սամ պատրաստեց՝ առանց տնից դուրս գալու։ Լոռու մարզում՝ իրենց գյուղին մոտ, չինական որևէ ռեստորան չկա, ուստի չինական յուրահատուկ ուտեստի համտեսը Հայկն իր  ընտանիքի համար հենց տանը կազմակերպեց՝…

Բարի գալուստ Հացիկ` Արմավիրի մրգաշատ գյուղը

Երբ ուղևորվում եք Արմավիրի մարզի Հացիկ գյուղ, ճանապարհային նշանը հուշում է՝ Նաիրի։ Չէ-չէ, մի՛ անհանգստացեք, չեք մոլորվել։ Սա հենց այն Հացիկն է, որ փնտրում էիք, իսկ Նաիրին Խորհրդային շրջանի իր անունն է։ Ու թեև այսօր գյուղն անվանափոխվել է, տեղացիները չեն շտապում հին նշանը փոխել։ Թող մնա, ինչո՞ւ չէ։  Շուրջ 2400 բնակիչ ունեցող գյուղում ծիրան, դեղձ,…

Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ. բացօթյա կինոթատրոն Դսեղում

Ամառային տաք երեկո է, ու դուք մի սիրուն ֆիլմ եք նայում բաց երկնքի տակ։ Պատկերացրեք, որ դա անում եք փափուկ խոտերին թիկնած՝ Հայաստանի ամենականաչ գյուղերից մեկում՝ Դսեղում։ Մենք միշտ կանգնած ենք մեր ուսանողների գաղափարների թիկունքին, մանավանդ եթե դա համայնքի բարեկեցությանն է ուղղված։ 2019 թ․ աշնանը ՔՈԱՖ-ը դրամաշնորհային մրցույթ էր հայտարարել մեր շահառուների համայնքային ծրագրերի համար։…

Դավիթ Գալստյան` ալտերնատիվ ռոքից մինչև խոհարարություն

Նա հմտորեն կտրտում է աղցանի բանջարեղենն ու այն մի կողմ դնում, հետո անցնում է դդմիկով կոտլետ պատրաստելուն: Ծաղկակաղամբով տապական վաղուց արդեն պատրաստ է:  Պրոֆեսիոնալ երաժիշտ, մանկավարժ, մի քիչ ծրագրավորող,  ձայնային ձևավորող, սիրողական մակարդակի խոհարար ու համակարգչային ‘’World of tanks’’ խաղերի մեծ երկրպագու՝ ծանոթացեք ՍՄԱՐԹ-ի երաժշտական գործիքների ու ձայնային ձեւավորման ծրագրավար Դավիթ Գալստյանի հետ:  Նվագել, ինչպես…

Խաղաղ մտքով՝ լարված սահմանագծին

«Սովոր ենք կրակոցի ձայներին»,- հանգիստ ասում է 17-ամյա Լաուրա Եսայանը։ Նա ապրում է Տավուշի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում։ Լեռնային Ղարաբաղի ազատամարտից այս կողմ մարդիկ սովորել են անվերջանալի լարվածության պայմաններում ապրել հայ-ադրբեջանական սահմանին։ Օր չկա, որ չմտածեն անվտանգության մասին, երբ գնում են դաշտ՝ աշխատելու կամ երբ մոտ են լինում սահմանին։ Վտանգը կարող է ֆիզիկապես մոտ լինել, բայց…

Տավուշի, Արմավիրի և Արագածոտնի հետ՝ համավարակի դեմ պայքարում

2020 թ․ ապրիլին մենք ակտիվացրինք ջանքերը Հայաստանի գյուղերում COVID-19-ի ճգնաժամի դեմ պայքարում։ Նկատի ունենալով կորոնավարակի աճող թիվը, մեկուսացումը և տնտեսական սահմանափակ շարժը՝ հրատապ համարեցինք օգնության ձեռք մեկնել գյուղերում կարիքավոր շահառուներին։ $50,000-ի դրամահավաքի արշավ կազմակերպեցինք, ու շնորհիվ մեր հոգատար դոնորների՝ հանգանակությունը հաջողվեց։ Եվ ահա թե ինչպես է ձեր առատաձեռն նվիրաբերությունն օգնում Հայաստանի գյուղաբնակ ընտանիքներին ապահով և…

Արտակարգ սահմանապահ Այգեհովիտը

Գարնան առաջին ամսվա հետ գյուղ մտավ արտակարգ դրությունը, իսկ քիչ հետո գրանցվեց կորոնավիրոսով առաջին դեպքը: Այգեհովիտում դիմակը դարձավ նույնքան կարևոր, որքան համավարակի բռնկման մնացած օջախներում: Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքը սահմանապահներից է: Այստեղ կանայք աշխատում են գյուղում, իսկ տղամարդիկ` Ռուսաստանում: Համավարակի պատճառով տղամարդկանց մի մասը չկարողացավ արտագնա աշխատանքի մեկնել: Նրանք «գերի մնացին» սեփական գյուղում:  Այգեհովիտցիները դժվարությունից…