Ամառային բարեգործական երեկույթի հասույթը կծառայի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տեխնոլոգիական համալրմանը

Հունիսի 27-ին Նյու Յորքի «Բաուերի» հյուրանոցում հավաքված շուրջ 300 հյուրերը մասնակցում էին Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) 8-րդ ամենամյա ամառային բարեգործական երեկույթին։ Տոնում էին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը։

Խորացվում է անգլերենի ուսուցումը Հայաստանի մարզերում

ԱՄՆ դեսպանությունը միանում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին՝ խորացնելու անգլերենի ուսուցումը Հայաստանի մարզերում

 

Անգլերենը դռներ է բացում:Տիրապետելով անգլերենին՝ կարող ես ուսանել ԱՄՆ-ում, օգտվել ուսումնակրթական հետազոտական ռեսուրսներից, խոսել հնարավոր պատվիրատուների հետ, ծանոթանալ տարբեր լրատվամիջոցների լրահոսներին և ընդլայնել քո մտահորիզոնը:

Սոցիալական մեդիայի հարթակների մասնագետի ծառայություններ

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) փնտրում է փորձառու, ստեղծարար և մոտիվացված սոցիալական մեդիայի մասնագետի՝ COAF-ի գործառույթներին աջակցելու համար։ Մասնագետը պատասխանատու կլինի ընկերության սոցիալական մեդիայի վերաբերյալ ռազմավարության մշակման, պլանավորման, իրագործման և մոնիտորինգի համար։ 

«Արմաթի» սաները տեխնոճամբարում մրցել են իրենց ստեղծած ռոբոտներով

Օրերս Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կայացավ «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների կողմից ստեղծած «Լաբիրինթոսից ելք գտնող» ռոբոտների մրցույթ:

Բնությունը ՔՈԱՖ-ցի պատանիների գեղանկարներում

«Նկարում եմ հիմնականում սև, կարմիր ու դեղին գույներով. սևն իմ ամենասիրած գույնն է, կարմիրն ու դեղինն էլ միշտ գեղեցիկ են ստացվում»։

Տավուշի մարզի Զորական համայնքի 17-ամյա Վլադիմիր Բաբաջանյանն արդեն երկու տարի է՝ այցելում է համայնքի նկարչության խմբակ։