Երեխաները երեխաների համար. տիկնիկային թատրոնն Արմավիրում

«Ախր իրանք էլ են, չէ՞, մեզ նման մարդիկ, ուղղակի մի քիչ դժվար են սովորում»,- տարրական դպրոցի աշակերտուհի Լուիզա Նազարեթյանն այսպես մեկնաբանեց իրենց այցը։ 2016 թ. դեկտեմբերի 2-ին Հացիկի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցը Արմավիրի մշակույթի տանն իր շուրջ էր համախմբել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներին: Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) արտադասարանային խմբակներից մեկի՝ տիկնիկային…

Թոմ Հենքսը հրավիրում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի 13-րդ բարեգործական ընթրիքին

Ամերիկացի հռչակավոր դերասան Թոմ Հենքսն իր տեսաուղերձում հրավիրում է բոլորին՝ մասնակցելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին, որը կայանալու է Նյու Յորքում դեկտեմբերի 9-ին: Հումորով ու սիրով համեմված ուղերձը լայն արձագանք է գտել դերասանի երկրպագուների շրջանում, այդ թվում՝ հայերի ու հայաստանցիների։   Ողջույն, ես Թոմ Հենքսն եմ։ Մի վախեցեք, որ սափրված չեմ. դա իր պատճառն…

COAF-ի համայնքները՝ գրագետ մեդիասպառող

Ռուզաննա Ազարյանը մարշալների և հերոսների գյուղից է՝ Զորականից։ Պրպտուն մտքով ու աշխատասիրությամբ առանձնացող անգլերենի ուսուցիչը Տավուշի մարզից 3 օրով եկել էր Երևան։ Մասնակցելու էր 2016 թ. հոկտեմբերի 17-19-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (MIC) ջանքերով իրականացվող մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացին։ Վերջինս նպատակ ուներ Լոռու և Տավուշի մարզերում COAF-ի շահառու 12 գյուղերի դասընթացավարներին…

Գետաշենի բեմից՝ Փոքրիկ իշխանի մոլորակ

«Ամեն անգամ, երբ ներս էի մտնում սրահ, նկատում էի մի աղջնակի. մռայլ նստում էր անկյունում ու չէր մասնակցում։ Իսկ այսօր՝ մեկ տարի անց, նա բեմին էր՝ ծաղկուն ու ազատ։ Հրաշալի ծրագիր է»։   Խաղաղության կորպուսի կամավոր Մարթի Կոսովաքն արդեն մեկ տարի՝ ուշի ուշով հետևում է Արմավիրի մարզի Գետաշենի «Իմ թատրոն» ծրագրին։ Անցյալ տարի Հայաստանի մանուկներ…

Ավստրալահայ երիտասարդի անդրադարձը COAF-ի հետ համագործակցությանը

Ալյուր, ձեթ, բրինձ, մակարոնեղեն, աղ, պահածոներ ու… սպորտային գույք։ Մարալ Մանուկյանը դրամահավաք անցկացրեց, կարողացավ այդ ամենը գնել ու ուղարկել Արցախ՝ Հիմնադրամի ամառային ճամբարների համար Երբ «Դեպի Հայք» կազմակերպության կամավոր, ավստրալացի Մարալ Մանուկյանը Հայաստանի մանուկներ հիմնադրամի Մարդասիրական աջակցության ծրագրի ամառային ճամբարների համար դրամահավաք էր նախաձեռնում, նա չէր էլ մտածում, որ իր հավաքած գումարով կկարողանա ծածկել բոլոր…

Դալարիկցի Լիլիթ Հակոբյանը՝ Actors of Transition ծրագրի մասնիկ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախկին շահառու, շրջանավարտ, աշխատակից Լիլիթ Հակոբյանը ընտրվել է գերմանական Actors of Transition ծրագրի անդամ: Սա երիտասարդական կրթական ծրագիր է, որն իրականացվում է Kreisau-Initiative գերմանական կազմակերպության կողմից Erasmus+-ի ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է երիտասարդների կրթումը և հզորացումը իրենց համայնքներում՝ դրական փոփոխությունների կրողներ դառնալու համար: Ծրագրի շրջանակներում մասնակիցները մշակել են սեփական ծրագրերը, որոնք պետք…

«ՆՐԱՆՑ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ…»

Կանանց իրավունքներ, համայնքային հիմնախնդիրներ, կարծրատիպերի կոտրում և… ֆուտբոլային հնարքներ Ամեն ինչ սկսվեց 2014թ. դեկտեմբերին, երբ Հայաստանի մանուկներ հիմնադրամը ֆուտբոլային մարզիչ և գրող Անդրեա Մոնտալբանոյին հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու «Ֆուտբոլային դիվանագիտություն» միջոցառմանը, որի նպատակը կանանց ֆուտբոլի պրոպագանդան էր: Անդրեան լեռնագոգցի, քարակերտցի ու շենիկցի աղջիկների համար մի փոքրիկ դասընթաց անցկացրեց՝ ցուցադրելով հատուկ նախավարժանքի տարրեր: Սակայն ամենակարևորը նրա ոգեշնչող…

Մայքլ Արամի քանդակը՝ ընծա Հռոմի Պապին

Հայաստանի մանուկներ հիմնադրամը հպարտությամբ ու պատվով հայտարարում է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նվիրաբերված Նոյան Տապանի մանրակերտ քանդակի հեղինակը Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, հանրահայտ ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամն է: Նոյան Տապանի մանրակերտը Հռոմի Պապին է նվիրաբերվել հայ ժողովրդի անունից, նրա հայաստանյան այցելության ժամանակ, Հանրապետության հրապարակում խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ընթացքում: Մանրակերտ քանդակը կտեղադրվի Վատիկանում: «Ինձ…

Ծաղկեփունջ Մեծ Այրումից՝ հայերին կարոտող Լորքի Լիբարիդյանի համար

«ՆԱ ԽԻՍՏ ԶԳԱՑՎԱԾ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿ ԷԻՆ ԳՏԵԼ ՈՒ ԽՈՍԵԼ ԻՐ ՀԵՏ…» «Ուշադիր, խելացի, հոգատար բժիշկ, որը ցանկացած այցելուի հետ խոսում է, ինչպես հավասարը՝ հավասարի…» Բժիշկ, մանկաբույժ Լորքի Լիբարիդյանին հաճախ այսպես են բնութագրում իր հիվանդները: Լորքին ապրում է Բոստոնում և բարձր պաշտոն զբաղեցնում Cambridge Health Alliance կլինիկաների ցանցում: Հետաքրքիր ու խոստումնալից աշխատանք, հիվանդների…

Նյու Յորքի համալսարանի մասնագետները մեր շահառու համայնքներում

Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի պատվիրակության 5 անդամ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համագործակցության շրջանակներում մայիսի 7-14-ը Հայաստանում էր: Այցի նպատակն էր ուսումնասիրել, թե COAF-ի շահառու համայնքներում ինչպիսին է ատամնափուտի տարածվածությունը, և վերջինիս ուղղված ինչպիսի ծրագրեր է հնարավոր իրականացնել::   COAF-ի առողջապահական ծրագրի ուշադրության ներքո շարունակում են մնալ գյուղաբնակ երեխաների շրջանում ատամների կարիեսի բարձր տարածվածությունը:…