Համայնքում ամուր ընտանիքի կայացումն իրենց աշխատանքն է

Էմման և Գայանեն դերաբաշխման արդյունքում բեմադրեցին համայնքի սոցիալական աշխատողի առաջին այցը շահառուի տուն։ Երկու սոցիալական աշխատողներն էլ տրված նկարագրության շրջանակում մշակել էին դրվագը, իսկ մյուսները դիտում էին էպիզոդն ու գնահատում մասնագետների պահվածքը, կեցվածքը, վերաբերմունքը, մոտեցումները, էթիկան, մասնագիտական ճկունությունը։ 2017 թ. մարտի 9-10-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիրը հրավիրել էր մարզային բոլոր…

Առողջ ապրելակերպը՝ դաստիարակություն ու մշակույթ

«Երբ հրավիրեցի դպրոցականների ծնողներին՝ համաձայնություն ստանալու սեռական հասունացման թեման երեխաներին ներկայացնելու համար, արձագանքն ինձ ապշեցրել էր։ Ծնողները, անչափ երախտապարտ, որ այդ բարդ ու նրբանկատ գործը դպրոցն իր ուսերին է առել, խնդրեցին նաև իրենց համար այդ սեմինարն անցկացնել»,- պատմեց Արմավիրի մարզի մասնագետը։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) Առողջապահական ծրագիրը մարտի 28-30-ը հրավիրել էր Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի,…

Նրանք հստակ գիտեն՝ «ինչ, որտեղ, երբ»

«Եթե պատկերացնենք, որ ամբողջ մարդկությունը բաղկացած է 100 հոգուց, ապա նրանցից 57-ը կլինեն ասիացիներ, 21-ը՝ եվրոպացիներ, 14-ը՝ հյուսիսամերիկացիներ կամ հարավամերիկացիներ, իսկ 8-ը՝ աֆրիկացիներ: Ընդ որում, նրանցից 80-ը չեն ունենա նորմալ բնակության պայմաններ, 50-ը սոված կլինեն, և միայն մեկը կունենա այն, ինչ դուք բոլորդ ցանկանում եք ունենալ: Ի՞նչ»։ Եվ մինչ դուք քննարկում եք պատասխանը, դպրոցականներն արդեն…

COAF 12 համայնք բանավիճում է նույն հարցի շուրջ

«ՀՀ-ում զինվորական ծառայությունը պետք է լինի պարտադիր»։ Այս պնդմանը կողմ ու դեմ էին արտահայտվում, քննարկում ու փաստարկում էին բանավեճի ակումբականները։ 2017 թ. փետրվարին մեկնարկած բանավեճի մրցաշարին մասնակցեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) 12 թիմ Արմավիրի մարզի 3, Լոռու մարզի 3, Տավուշի մարզի 2 և Շիրակի մարզի 5 դպրոցներից։ «Միջդպրոցական ելույթները լարված չես անվանի, բայց երեխաները մեծ…

Գիրքը փետրվարի 19-ին ու դրանից հետո

Մոտիվացնող, օգտակար, ուսուցանող, զվարճալի, ֆանտաստիկ, ռոմանտիկ, ինֆորմատիվ, զարգացնող, կրթող, հրաշալի, ոգևորող… «Ինչպիսի՞ն է գիրքը» հարցին կարող եք պատասխանել նաև դուք՝ միանալով «աքսեսականներին»։ Անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագրի համայնքներում ծրագրի մասնակիցները նշեցին գիրք նվիրելու օրը։ Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերում «Աքսեսի» մասնակիցները հյուրընկալեցին բանախոսների՝ գրքասերների ու գրքագետների, ովքեր իրենց սերն ու եռանդը փոխանցեցին դպրոցականներին։ Արագածավանցի Հովհաննեսը…

COAF-ի անգլերենի ուսուցիչները Թբիլիսիի կոնֆերանսին

Արագածավան գյուղի (Արագածոտնի մարզ) անգլերենի ուսուցիչ Քրիստինե Սերոբյանն առաջին անգամ էր մասնակցում միջազգային կրթական համաժողովի։ «Հնարավորություն ստացա փորձս փոխանցելու կովկասյան երկրներից եկած օտար լեզվի ուսուցիչներին։ Ինքս ծանոթացա ուսուցման նոր և առավել արդյունավետ մեթոդների, որոնք հակված եմ կիսելու հայաստանցի գործընկերներիս հետ»։ Հունվարի 27-28-ը Թբիլիսիում անցկացվեց անգլերենի դասավանդման Հարավային Կովկասի տարածաշրջանային 7-րդ համաժողովը։ ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված…

Հավաստագրեր մարզերի անգլերենի ուսուցիչներին

Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերի անգլերենի 12 ուսուցիչ մասնակցել և ավարտել է «Ուսուցիչների զարգացման ծրագրի» երկրորդ՝ առցանց փուլը։ Բրիտանական խորհրդի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից 2016 թ. իրականացվող ծրագիրը  մեկնարկեց ուսուցիչների կարիքների գնահատմամբ, որի հիման վրա մշակվեց և իրականցվեց նրանց լեզվական հմտությունների ու դասավանդման տեխնիկաների կատարելագործման դասընթաց։ Առաջին փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները անցան 2-րդ՝ առցանց…

1800 երեխա արդեն գիտի՝ ինչ է դառնալու

Հայաստանի 4 մարզի 18 գյուղերի 5-12-րդ դասարանների շուրջ 1800 աշակերտ մեկ տարի շարունակ մասնակցել է մասնագիտական կողմնորոշման ծրագրին։ «Դարձի՛ր այն, ինչ կաս» խորագրով ավարտական միջոցառումն անցկացվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում՝ ներկայացնելով մասնագիտության ընտրության վերաբերյալ մի շարք հիմնախնդիրներ և առաջարկելով մոտեցումներ։ Մարզերի երեխաներն ու ուսուցիչներն իրենց բեմական ոչ ֆորմալ, ինտերակտիվ ու նորարար ելույթներով կարողացան ոչ…

Տարվա մշակութային ամփոփումը Լոռիում

2016 թվականը Լոռու մարզի Աքորի համայնքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) թատերական խմբակի սկսնակ դերասաններն ամփոփեցին ներկայացմամբ։ Նրանք  գյուղի մանկապարտեզի 60 սաներին ցուցադրեցին իրենց երկու ամսվա աշխատանքը: «Մաշան և արջը» խորագրով բեմադրության մեջ տեղ էին գտել նաև այլ հեքիաթների հերոսներ: Խաղը մեծ ոգևորությամբ ընդունվեց։ Մանկապարտեզի տնօրեն Ռոզետա Սիմոնյանն իր շնորհակալական խոսքում հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները…

Թումանյանի հեքիաթները՝ սահմանամերձ գյուղի երեխաների համար

14-ամյա Արթուր Ամիրջանյանը մանկուց երազում է դերասան դառնալու մասին, սակայն թատերական ներկայացում դիտելու շատ քիչ առիթներ է ունեցել։ Արթուրն ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում, որտեղ մինչ այժմ ազատ ժամանակն արդյունավետ անցկացնելու հնարավորությունները սահմանափակ են եղել։ Սակայն Այգեհովիտում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան, երբ Հիմնադրամը այնտեղ ՍՄԱՐԹ ապահով սենյակ բացեց՝ երեխաներին ու երիտասարդներին հնարավորություն տալով…