Ներս ե՛կ. Արևոտ սենյակը սպասում է քեզ

Ներս ե՛կ. Արևոտ սենյակը սպասում է քեզ –Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կա այս սենյակի ներսում, երեխանե՛ր։ – Խաղալիքնե՜ր, տիկնիկնե՜ր, ներկե՜ր, հրացա՛ն, կոնֆետնե՜ր…,- հնչում էին մանուկների բարբառային տարաձայն պատասխանները։ Առաջին անգամ սենյակ մուտք գործող երեխաների զուսպ հրճվանքը փոխանցվեց նաև հյուրերին։ Հուլիսի 4-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ջանքերով և «EY ընկերության» ֆինանսավորմամբ Տավուշի մարզի Բերդավան և Լոռու…

Իտալիայից Հայաստան. Պինոքիոն կամրջեց համայնքները

«Այսօր հետս տանում եմ միտքը, որ աշխարհում չար մարդիկ չկան։ Պետք է հավատալ ու տեսնել նրանց միջի բարին»։ Արագածավանցի Ժակ Սրապյանը Պինոքիոյի արկածների մասին պատմող «Հյուսելով ընկերություն» ներկայացման մեջ մարմնավորում էր տիկնիկների թատրոնատեր Մանջոֆոկոյին, ով «սարսափելի մարդ էր թվում հատկապես գոգնոցի նմանվող իր ահռելի սև մորուքի պատճառով, բայց իսկապես սրտով վատ մարդ չէր»։ Հովհ. Թումանյանի…

Ամերիկահայ բժիշկները COAF համայնքներում էին

Նյու Ջերսիից՝ Քարակերտ. Հայաստանի մանուկներ հիմնադրամի ու ամերիկահայ բժիշկների առաքելության մասին «Եղեռնից փրկված տատիս հետ հաճախ էինք զրուցում իմ հայկական արմատների մասին։ Միշտ ցանկացել եմ տեսնել հայրենիքս, դա ինձ համար կարևոր էր»,- ասում է ամերիկահայ ատամնաբույժ Շողիկ /Ջոյս/ Քուրդյանը։ Շողիկը «Ամերիկահայ Բժիշկների Կազմակերպության» /AAHPO/ առաքելության ղեկավարն է։ Երեք տարի է, ինչ կազմակերպությունը  համագործակցում է Հայաստանի…

Անվտանգ համացանց երեխաների և ծնողների համար

Ի՞նչ է ձեզ համար ինտերնետը։ Դալարիկցի դպրոցականները տարբեր մտքեր էին շրջանառում՝ խաղեր խաղալու, շփման, նոր ծանոթությունների, տեղեկատվության, ֆիլմերի ու երգերի, դասապրոցեսի լրացուցիչ նյութերի, նոր հմտություններ ձեռք բերելու, հոգեբանական և ինտելեկտուալ թեստերի, գնումների և բազում այլ նպատակների հարթակ։ 10-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Սաղաթելյանն ինտերնետն այդքան էլ օգտակար գործիք չի համարում. «Լավ չէ, որ իրականության զգացումը կորցնում…

Արվեստի ու բնության զարթոնքը Կողբում

Զորականցի Նվերը արագ իջավ անտառակով։ Ծառի տակ խմբված ընկերներին շտապեցրեց, որ բերեն ու դասավորեն իրենց նկարածները։ Մեկին օգնեց համակարգել թղթերը, մյուսի ձեռքից վերցրեց ծանր պայուսակը, երրորդին քաջալերեց՝ մի՛ խառնվիր, ու հանկարծ աչքն ընկավ նկարող տեսախցիկին։ Ամաչկոտ ժպտաց։ Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցը հյուրընկալել էր Տավուշի մարզի Զորական, Բերդավան, Արճիս գյուղերում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից ստեղծված…

Աքսեսականները՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում

Հայաստանի 3 մարզերի 90 դպրոցականներ ճանաչողական-տեղեկատվական այցով Երևանում էին։ Նրանց հյուրընկալել էր Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)՝ ապագա դիմորդներին պատմելու բուհի առավելությունների, հնարավորությունների, մրցունակ մասնագետների ու կարիերայի մասին։ Լեզվի իմացության բարելավման նպատակով այցի եկած Հացիկի, Արագածավանի, Աքորու, Դեբետի և Թումանյանի՝ անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագրի (Աքսես) սաները շրջայց ունեցան բուհում, այնուհետև խմբերի բաժանվեցին ու տարաբնույթ, հետաքրքիր…

Առողջ ապրելակերպի մասին՝ երեխաների շուրթերով

«Ես գիտեմ. էդ մանրէները թուրքերն են, խոզանակը զենքն ա, մածուկն էլ՝ փամփուշտը»։ – Տավուշի մարզի Արճիս գյուղի տարրական դպրոցի սաներից մեկի բացահայտումն էր, երբ առողջապահական դասավանդող Գոհար Ալավերդյանը բերանի խոռոչի հիգիենայի թեման անցնելիս պատմում էր, որ մանրէները շատ վտանգավոր են, ու որ պետք է ատամները հաճախ լվանալ։ Մայիսին Լոռու և Տավուշի մարզերի 12 համայնքներում Հայաստանի…

Մեդիագրագիտությունը՝ ՍՄԱՐԹ սենյակների ծրագիր

«Այսօր մեր երեխաները երկար վիդեոնյութեր չեն նայում. խնայում են ժամանակը։ Նայում են միայն սկիզբը, մեջտեղն ու վերջը։ Նույնը՝ երկար տեքստերի դեպքում։ Անհամբեր են դարձել»,- պատմում է ՍՄԱՐԹ ապահով սենյակի համակարգող Նինա Գանջալյանը։ Տեղեկատվական հոսքի առատության ու անվերահսկելիության պայմաններում երեխաների՝ գրագետ մեդիասպառող լինելը կենսական է դառնում։ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) արդեն իսկ մեկնարկել է մեդիագրագիտության դասընթացներ…

Ե՛վ անգլերեն, և՛ առողջ ապրելակերպ

Արփեն Գրիգորյանն իր մագիստրոսական ավարտական հետազոտությունն անցկացրեց Լեռնագոգում։  Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերեն լեզվի դասավանդում որպես օտար լեզու բաժնի ուսանողուհին ընտրել էր հետաքրքիր ու իր համար նոր մի թեմա՝ «Առողջ ապրելակերպի սովորույթների զարգացումը անգլերենի միջոցով Հայաստանի գյուղական համայնքների երեխաների համար»։ Թեման ավարտական էր ու մայիսին ներկայացվում էր բաժնի ղեկավարներին ու կուրսընկերներին։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Արփենը…

… Եվ ռեժիսորը ծափահարեց դերասանին

Լեռնագոգցի Աիդա Գրիգորյանը երբեք չի եղել թատրոնում, բայց երազում է դերասանուհի դառնալ։ Արդեն որոշ ժամանակ է՝ ամեն շաբաթ Լեռնագոգից հասնում է Արագածավան՝ հաճախելու «Իմ թատրոն»։ Թատրոնի համաշխարհային օրը Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) նշեց իրեն հատուկ անսպասելի ու մտերմիկ ձևաչափով։ Հրավիրվել էին թատերական գործիչներ՝ համայնքի երեխաների հետ զրուցելու թատրոնից, ստեղծագործականությունից ու ներշնչելու նրանց շարունակելու սկսած գործը։…