«Նա, կարծես, չմշակված ադամանդ էր, որին հայաստանի մանուկներ հիմնադրամը գեղեցիկ շրջանակ տրամադրեց»

Պատմություն տեղեկատվական տեխնոլոգիաների ապագա մասնագետի մասին Դալարիկցի Նաիրի Մնացականյանը 15-ամյա լուրջ պատանի է։ «Նա մեր լավագույն աշակերտներից է»,- ասում է դպրոցի փոխտնօրենը։  «Նաիրին այն խելացի ու պայծառ երեխաներից է, որոնք գիտեն, թե ինչ են ուզում ու ամեն ինչ անում են, որ հասնեն իրենց նպատակին»։ Սակայն Նաիրին գտնում է, որ ինքը միշտ չի այդպիսին եղել. «Հիմնադրամի…

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը նպաստել է մի ողջ գումարտակի առողջ ապրելակերպին»

Պատմություն շենիկցի զինվորի ու հակածխախոտային պայքարի մասին 20-ամյա Մանուել Մանուկյանը Շենիկ գյուղից է, վերջերս է զորացրվել բանակից, Լեռնային Ղարաբաղում էր ծառայում։ Գտնում է, որ Հիմնադրամը (COAF) շատ է նպաստել իր զարգացմանը։ «Նրանք ինձ սովորեցրին մտածել, հաղորդակցվել ու գիտելիքներ ձեռք բերել»։ Երբ Հիմնադրամը սկսեց Շենիկում գործունեություն ծավալել, Մանուելը դեռ դպրոցական էր ու, առանձնապես, ապագայի պլաններ չուներ։…

«Ես հայաստանի մանուկներ հիմնադրամի ապահով ձեռքերում էի»

Այն մասին, թե ինչպես Հիմնադրամը (COAF) օգնեց ապագա փիլիսոփային ու փոխեց նրա պահպանողական հայրիկի մտածելակերպը «Հիմնադրամը կյանքս շատ է բարելավել»,- ասում է 20-ամյա Գայանե Տոնոյանը։- «Նրանք օգնեցին, որ ճիշտ ուղի ընտրեմ»։ Գայանեն Երևանի Պետական Համալսարանում փիլիսոփայություն է ուսումնասիրում։ Նա Դալարիկ գյուղից է, նահապետական ընտանիքից։ Եթե Գայանեն ու իր քույրը դպրոցից զատ ինչ-որ տեղ պիտի գնային,…

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը փրկեց կյանքս»

Վանանդցի կնոջ պայքարը՝ քաղցկեղի դեմ «Աստված օրհնի Հիմնադրամի (COAF) Լուսինե Անտոնյանին»,- ասում է Թամար Մարտիրոսյանը։- «Նա փրկել է իմ կյանքը»։ 63-ամյա Թամարը շատ դժվարություններ է տեսել իր կյանքում, շատ է տառապել։ 1994թ. ղարաբաղյան պատերազմում կորցրել է որդիներից մեկին։ Այժմ կրտսեր որդու ընտանիքի հետ միասին ապրում է Արմավիրի մարզի Վանանդ գյուղում։ «Իբր քիչ էին ֆինանսական դժվարություններս,…

«Հայաստանի մանուկներ հիմնադրամն ընտանիք է, որն իմ մասին հոգ է տանում»

Երբեք չհանձնվող, մեծ ձգտումներով ուսանողուհու պատմությունը Օվսաննա Պապիկյանն ապրում է Արմավիրի մարզի Վանանդ գյուղում։ «Վանանդը տխուր, վհատ գյուղ էր։ Երբ եկավ Հիմնադրամը (COAF), այն, կարծես, լույսով լցվեց»։ Օվսաննան միշտ ցանկացել է բարձրագույն կրթություն ստանալ։ Թվում էր, թե 2012թ. նրա երազանքն իրականություն դարձավ, երբ նա ընդունվեց Հայկական պետական մանկավարժական համալսարան։ Ցավոք, նա ընդամենը մեկ շաբաթ հասցրեց…

«Հիմնադրամն այս երեխաներին կարեվոր դարձրեց»

Փոքրիկ Հուլիոսն ու իր «հրաշք աշխարհը» Գետաշենցի Հուլիոս Արշակյանը պայծառ երեխա է, որը շատ է սիրում ընթերցել ու կարողանում է 12 լեզվով հաշվել։ Ընդամենը տասնմեկ տարեկան է, բայց ծանր օրեր շատ է ունեցել. երկուսուկես տարի առաջ հայրն է մահացել երիկամային հիվանդությունից։ «Հուլիոսը, կարծես, դեռ չի հաշտվել կորստի հետ,- ասում է մայրը՝ Արուսյակը։- Հոր մահանալու պահին…

«Ստացածը վերադարձնելն ամենալավ բանն է, որ ես սովորել եմ հայաստանի մանուկներ հիմնադրամից»

Ինքնավստահ դարձած մի պատանու մասին 15-ամյա Արթուր Կարապետյանը Դալարիկից է։ Հիմա նա ինքնավստահ պատանի է, գիտի, թե ինչ է ուզում անել կյանքում։ Այս տարի Արթուրն ընտրվել է աշխորհրդի նախագահ։ Նա նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ակտիվ ուսանող է, լուսանկարչություն, անիմացիա, ֆիլմերի ու խաղերի ստեղծում է ուսումնասիրում։ Նաև ԹՈՒՄՈ-ի մրցույթներից մեկին է մասնակցել ու պլանշետ շահել։…

Ամաչկոտ աղջիկը, որը կարողանում է հասնել նպատակներին

«Ծնողներիս աղաչեցի, որ ինձ շաբաթը երկու անգամ տանեն հարևան գյուղ, որ կարողանամ Հայաստանի մանուկներ հիմնադրամի թատերական խմբակին մասնակցել…» 15-ամյա Նարե Գալստյանը Լեռնագոգի ակտիվ դպրոցականներից է։ Նա աշխորհրդի անդամ է, սպորտով է զբաղվում, ֆուտբոլ խաղում։ Մասնակցել է Հիմնադրամի (COAF)՝  Լեռնագոգում իրականացրած գրեթե բոլոր ծրագրերին։ «Դեռ համոզված չեմ, թե ինչով եմ զբաղվելու, երբ ավարտեմ։ Ինչ էլ լինի,…

Լեռնագոգցի բասկետբոլիստ աղջիկը

«Այնքան երջանիկ էի, երբ Հայաստանի մանուկներ հիմնադրամը բասկետբոլի լեգենդին հրավիրեց մեզ մարզելու» Լիանա Սարգսյանը հմայիչ ժպիտով, ակտիվ դպրոցական է։ 2008 թ., երբ Հիմնադրամը (COAF) Լեռնագոգում սկսեց ծրագրեր իրականցնել, նա միայն 8 տարեկան էր։ «Հիմնադրամի բոլոր միջոցառումներին մասնակցում էի։ Պարի էի գնում, «առողջ ապրելակերպի» ակումբ։ Երբ մեր տնօրենը հայտարարեց, որ բասկետբոլի խմբակ է լինելու, անմիջապես գրանցվեցի»։…

Տղան, որը ուզում էր ֆուտբոլ խաղալ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԻՆՁ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԴԱՐՁՐԵՑ» 12-ամյա Էմին Մուրադյանը մանկական ուղեղային կաթված ունի։ Հավասարակշռության ու քայլելու հետ խնդիրներ ունի, սակայն դա երբեք չի խանգարել նրա երազանքներին։ Էմինը Լեռնագոգում է ապրում ու մասնակցել է Հիմնադրամի (COAF) կազմակերպած մի շարք միջոցառումների։ «Ես ընդգրկված էի ամառային ճամբարում, հետո էլ սկսեցի թատերական ներկայացումների մասնակցել»։ Էմինն այնքան ոգևորված է Հիմնադրամի…