«Հայաստանի մանուկներ հիմնադրամի շնորհիվ ստիպված չեմ համայնքս թողնել ու այլ վայրերում աշխատանք փնտրել»

Ւնքնաճանաչման ճանապարհին. ինչպես հիասթափված հոգեբանը գրքի համահեղինակ դարձավ Հռիփսիմե Կարապետյանը հոգեբան է, Քարակերտում է ապրում։ 2006թ.-ից Հիմնադրամի (COAF) հետ է աշխատում։ «Գյուղս շատ եմ սիրում, չեմ կարող առանց նրա ապրել։ Բայց կար ժամանակ, երբ մտածում էի Երևան տեղափոխվելու մասին, որովհետև համոզված էի, որ այստեղ երբեք աշխատանք չեմ գտնի,- ասում է Հռիփսիմեն։- Բայց հենց Հիմնադրամն սկսեց…

«Ուրիշներին օգնելու կարողությունն անգնահատելի երեվույթ է»

Ապագա թուրքագետն ու… աֆորիզմներով կանգառը 20-ամյա Վարդուհի Թովմասյանը Քարակերտից է։ Նա սովորում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ու լավագույն ուսանողներից է համարվում։ «Հաստատ կարող եմ ասել, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը մեծ դեր է ունեցել իմ ինքնազարգացման ու հաջողության համար,- ասում է Վարդուհին։- Երբ Հիմնադրամը նոր էր մտել Քարակերտ, ես փոքրիկ աղջիկ էի ու չէի…

«Հայաստանի մանուկներ հիմնադրամն օգնեց, որ ինտեգրվեմ մեծ աշխարհին»

Գյուղատնտեսական հմտություններով երիտասարդ ատամնաբույժի պատմությունը Դալարիկցի Միհրան Հակոբյանը ցանկանում է ատամնաբույժ դառնալ։ Ինքնավստահ, մեծ ձգտումներ ունեցող տղա է։ «Միշտ չեմ այսպիսին եղել։ Մի պահ հիասթափվել էի գյուղի կյանքից։ Ինքնազարգացման հնարավորություններ, ապագա չէի տեսնում»,- ասում է Միհրանը։   Փոփոխությունները սկսվեցին, երբ Հիմնադրամը (COAF) Դալարիկում անգլերենի, լուսանկարչության ու ֆինանսական կառավարման դասընթացներ նախաձեռնեց։ «Ես հանկարծ հասկացա, որ կարող…

«Ավելի լավ է գյուղում առաջինը լինել, քան քաղաքում՝ վերջինը…»

Պատմություն կիկլոպյան ամրոցի ավերակներով գյուղի ու արվեստասեր ուսանողի մասին Արգինան մոտ 500 բնակիչ ունեցող գյուղ է, գտնվում է Արմավիրի մարզում։ Հայտնի է մ.թ.ա. II-I հազարամյակների կիկլոպյան ամրոցի ավերակներով։ Դպրոցի փոքրաթիվ աշակերտները ժամանցի խիստ սահմանափակ հնարավորություններ ունեն։ Չնայած դրան, համայնքում կան երիտասարդներ, որոնք գնահատում են իրենց գյուղն ու չեն շտապում «մեծ աշխարհ տեղափոխվել»։ 21-ամյա Մարիա Հարությունյանն…

«Ինձ համար հրաշք էր, երբ թոռնիկս իր առաջին քայլերն արեց»

Պատմություն տղայի մասին, որը երբեք զբոսայգում կամ խաղահրապարակում չէր եղել։ Գետաշենցի Գարիկ Սրմիկյանը 9 տարեկան է, բայց շատ ավելի փոքր է երևում։ Նա ծնվել է էնդոկրին համակարգի խանգարումով /հիպոֆիզի բնածին բացակայություն/։ Գարիկն ապրում է մայրիկի, տատիկի, քրոջ ու երկու եղբայրների հետ։ Հայրը Գարիկի ծնվելուց հետո թողել է ընտանիքը։ Մինչ վերջերս տղան տնից դուրս էր գալիս…

«Հայաստանի մանուկներ հիմնադրամն արտակարգ կազմակերպություն է։ նրանք այնքա՜ն գործ են անում չքավոր գյուղական համայնքների երեխաների համար»

Ալյուր, ձեթ, բրինձ, մակարոնեղեն, աղ, պահածոներ ու… սպորտային գույք։ Մարալ Մանուկյանը դրամահավաք անցկացրեց, կարողացավ այդ ամենը գնել ու ուղարկել Արցախ՝ Հիմնադրամի ամառային ճամբարների համար Երբ «Դեպի Հայք» կազմակերպության կամավոր, ավստրալացի Մարալ Մանուկյանը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) Մարդասիրական աջակցության ծրագրի ամառային ճամբարների համար դրամահավաք էր նախաձեռնում, նա չէր էլ մտածում, որ իր հավաքած գումարով կկարողանա ծածկել…

«Վախենում եմ մտածել, թե ինչ տեղի կունենար, եթե հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ առաջին օգնության դասընթացին մասնակցած չլինեի»

Ճգնաժամային իրավիճակում տագնապի չմատնվելու մասին Աննա Ավագյանը Քարակերտի #2 դպրոցի փոխտնօրենն է։ Նա նաև 2012թ. սկսած վարում է դպրոցի «Առողջ ապրելակերպ» խմբակը։ «8 տարի է, ինչ այս դպրոցում եմ աշխատում,- ասում է Աննան։- Սիրում եմ երեխաների հետ աշխատել։ Սակայն երբ Հիմնադրամը (COAF) մեր դպրոց մտավ, կյանքս կտրուկ փոխվեց։ Նախ և առաջ, նրանք ինձ օգնեցին հիմնել…

«ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՍ 90%-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ Է ԱՌՆՉՎՈՒՄ»

Ճանապարհ դեպի գորգագործություն, հռետորական արվեստ ու բարձրագույն կրթություն 17-ամյա քարակերտցի Անի Գևորգյանը պլանավորում է բարձրագույն կրթություն ստանալ ու դառնալ թարգմանիչ։ Նա դպրոցի լավագույն աշակերտներից է, հաջողակ ելույթ է ունեցել TEDxKids@Yerevan միջոցառմանը։ Սակայն նրա կյանքը միշտ չէր այդպիսին։ «Ես շատ ամաչկոտ էի ու ցածր ինքնագնահատական ունեի։ Ինչ-որ պահի նույնիսկ մտածեցի, որ երբեք նորմալ կրթություն չեմ ստանա։ Բայց…

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը կյանքս հեքիաթ է դարձրել»

Պատմություն այն մասին, թե ինչպես ամաչկոտ պատանին հայտնվեց շեքսպիրյան բեմադրությունում 19-ամյա Ֆիրդուս Գրիգորյանը Քարակերտից է։ «Ես չէի էլ մտածում դերասան դառնալու մասին»,- ասում է նա։- «Իրականում, որոշել էի հաշվապահ դառնալ, քանի որ մաթեմատիկայից ուժեղ եմ։ Բայց Հիմնադրամը (COAF) կյանքս վերափոխեց»։ 2012 թ. Հիմնադրամի սոցիալ-հոգեբանական թիմը Քարակերտի դպրոցում սկսեց իրականացնել «Հոգեբանական թատրոն» ծրագիրը։ Դա արվեստի թերապիայի…

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը նրանց ակտիվ, ինքնավստահ ու ստեղծագործ դարձրեց»

Պատմություն բանավեճի ակումբի ուսուցչի, նրա «չափազանց շատ մտածող» աշակերտների ու շշերից պատրաստված ավտոբուսի կանգառի մասին Նուշիկ Գաբրիելյանը Դալարիկի դպրոցի մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի ուսուցիչն է։ «Ես գյուղս սիրում եմ։ Իմ տունն այստեղ է։ Բայց տարիների ընթացքում սկսեցի համայնքում լճացման նշաններ տեսնել։ Ամեն ինչ նույնն էր, երբեք ոչինչ չէր տեղի ունենում։ Սակայն, երբ Հիմնադրամը (COAF) մեր գյուղ…