«Ձյուն լինի, թե բուք, աղջիկս ուրախ շտապում է իր պարապմունքներին…»

Անարդար վերաբերմունքի, բարելավված գնահատականների ու… բարելավված կյանքի մասին Ռիտան Դալարիկ գյուղից է, երկու երեխա ունի։ Ֆենյան ու Անին աշխույժ, պայծառ աղջիկներ են։ Եթե հանդիպեք նրանց, չեք էլ մտածի, որ ուսման հետ կապված դժվարություններ ունեն։ «Իմ ավագ դուստր Ֆենյան 9 տարեկան է, միշտ աշխատասեր է եղել,- ասում է Ռիտան։- Սակայն ուսուցիչների հետ խնդիրներ էր ունենում։ Եթե…

«Ուզում եմ շարունակել աշխատել գյուղական համայնքներում»

3 վայրում աշխատող ռենտգենաբանի պատմությունը  Արմավիրցի Նինա Պետրոսյանն աշխատում է Մյասնիկյանի առողջության կենտրոնում, Մեծամորի հիվանդանոցում և Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ «Մի քանի տարի առաջ ես նորավարտ ռենտգենաբան էի։ Շատ քիչ փորձ ունեի, բայց շատ էի ուզում սովորել։ Փորձեցի աշխատանք գտնել Մյասնիկյանի նորաբաց կենտրոնում,- ասում է Նինան։- Դժվար թե այնտեղ մնայի, եթե չհանդիպեի Հայաստանի մանուկներ հիմնադրամի…

«Հայաստանի մանուկներ հիմնադրամն ինձ սովորեցրեց շփվել»

Թերապիա, ժամանակակից արվեստ, ձեռքի աշխատանքներ ու մի փիլիսոփայող աղջիկ Նկարիչ Սրբուհի Հովսեփյանը չէր հավատա, եթե նրան մի քանի տարի առաջ ասեին, որ դառնալու է շփվող անձնավորություն ու շատ ընկերներ է ունենալու։ «Ես սովորում էի Մյասնիկյան գյուղի դպրոցում ու բազմաթիվ հոգեբանական խնդիրներ ունեի։ Ամաչկոտ էի, դժվարությամբ  էի հաղորդակցվում,- ասում է Սրբուհին։- Բայց շատ բան փոխվեց, երբ…

«Պետք է շատ աշխատես, որ հասնես երազանքներիդ»

Հիմնադրամի «կողմնակի ազդեցությունն» ու շեքսպիրյան «Ջուլիետը» Մյասնիկյանում Մյասնիկյանցի Կարինե Բաղդոյանը հանդարտ, ինքնավստահ աղջիկ է։ Երբ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) հոգեբանական թատրոն ստեղծեց, նա համոզեց իր ծնողներին, որ շաբաթը երկու անգամ իրեն տանեն մոտակա Քարակերտ գյուղը՝ փորձերին ու պարապմունքներին մասնակցելու։ «Շատ շնորհակալ եմ, որ Հիմնադրամն ինձ հնարավորություն տվեց թատրոնի կախարդական աշխարհի մասնիկը դառնալ,- ասում է Կարինեն։-…

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը ցույց տվեց, որ ընտրության հնարավորություններն անսահման են»

«Դժվար լեռներն» ու ապահովագրական ապագա գործակալը Սոնա Սարգսյանը սովորում է Քարինջ գյուղի դպրոցում։ Դպրոցը 84 աշակերտ ունի, իսկ Սոնայենց դասարանում ընդամենը 5 հոգի է սովորում։ Քարինջը Հիմնադրամի (COAF) շահառու գյուղերից է, դպրոցն էլ գտնվում է գյուղի ծայրին, գրեթե ժայռի եզրին։ Սոնան հպարտությամբ ցույց է տալիս դպրոցը շրջապատող Չաթին Դաղ լեռնագագաթը։ «Հետաքրքիր անվանում է, նշանակում է…

«Առողջ ապրելակերպի խմբակն իմ կյանքի միակ լուսավոր կետն է»

Հարբեցողին նմանակող երեխաներն ու «առողջ ապրելակերպի կատարյալ օրինակը» Հռիփսիմե Ղազարյանը Մյասնիկյանի դպրոցում քիմիա է դասավանդում ավելի քան տասը տարի։ Նա սովորական ուսուցիչ չէ։ 2007թ. Հռիփսիմեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի բժշկական թիմի կողմից վերապատրաստում անցավ ու դարձավ առողջ ապրելակերպի մասնագետ։ «Ապա ես սկսեցի վարել Հիմնադրամի «Առողջ ապրելակերպ» խմբակը,- ասում է Հռիփսիմեն։- Նաև 3 տարի շարունակ վերարտադրողական առողջության…

«Հայաստանի մանուկներ հիմնադրամն ինձ շատ բան է սովորեցրել, եւ ես այդ գիտելիքի մեծ մասը կարողացել եմ կիրառել»

Պոմիդորների էտում, առողջ ապրելակերպ և անգլերենի դասընթաց՝ ապագա վիրաբույժի համար Սառա Խոսրովյանը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Նա քարակերտցի այն երեխաներից էր, որոնք ընդգրկված են եղել Հիմնադրամի (COAF) ստեղծած գրեթե բոլոր խմբակներում։ «Ինձ նոր գիտելիք էր անհրաժեշտ, ու ես ամեն ինչ փորձում էի. շրջակա միջավայրի պահպանություն, աշակերտական խորհուրդ, շախմատային մրցաշարեր, ամառային ճամբարներ, բանավեճի ակումբ,-…

«Ոչ մի ծաղրանք, ոչ մի ճնշում… Բոլորս միմյանց օգնում ենք»

Երիտասարդ քարակերտցի աղջիկն ու «իր կյանքի ժամանակը» «Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»։ – Վիլյամ Սարոյան Լուսինե Դանիելյանը Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսանող է։ Նա ուսումնասիրում է տնտեսական ինֆորմատիկա և տեղեկատվական համակարգեր։ Բայց կա մի բան, որով նա տարբերվում է…

«Եթե հայաստանի մանուկներ հիմնադրամը չլիներ, ես չէի կարողանա մասնակցել մրցաշարերի ու հաջողության հասնել»

Շախմատ, գրքեր, օդանավեր. քարակերտցի երեխայի բազմազան հետաքրքրությունները Երբ փոքրիկ Կառլեն Ավագյանն ընդգրկվեց Հիմնադրամի ստեղծած շախմատի խմբակում, նա չէր էլ մտածում, որ հանրապետական մրցաշարերի կմասնակցի ու վարկանիշ կստանա։ «2011 թվականին մեր ուսուցիչն ասաց, որ խմբակ է բացվելու, ես էլ որոշեցի փորձել,- ասում է 12-ամյա Կառլենը։- Նաև ուզում էի անգլերեն սովորել ու ըմբշամարտով զբաղվել, բայց շախմատն ավելի…

«Հիմնադրամն այնքան բան է արել մեզ համար… Զգացի, որ մենք էլ պետք է ինչ-որ բան նախաձեռնենք»

5000 դրամանոցի վրա պատկերված գյուղն ու «արագ արձագանքող» տնօրենը Քարինջը Լոռու հին գյուղերից է՝ բազմադարյան ամրոցով, եկեղեցիով ու հրաշալի բնությամբ, որը կարող ենք տեսնել Մարտիրոս Սարյանի՝ «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» կտավի վրա /հետագայում այդ պատկերն օգտագործվել է հայկական 5000 դրամանոց թղթադրամի դարձերեսին/։ Սարյանի պատկերած գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի՝ վատ ճանապարհներ, սողանքներ… Դպրոցն էլ շատ…