ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությունը հանդիպեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու համայնքների երիտասարդների հետ

24 ապիրիլի, 2014թ. – Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու վեց համայնքի ավելի քան քսանհինգ երիտասարդ համախմբվեց Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում՝ հանդիպելու և կլոր-սեղան քննարկում ունենալու Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակության հետ, որը ղեկավարում էր ԱՄՆ Կոնգրեսական, Արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ պարոն Էղ Ռոյսը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆերնը ուղեկցում էր պատվիրակությանը, որի կազմում էին նաև…

Հայաստանի մանուկներ հիմնադրամը մասնակցեց Վրաստանում կայացած «Անգլերենի ուսուցման տարածքային կոնֆերանսին»

Ս.թ. հոկտեմբերի 3-ին և 4-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի անգլերեն լեզվի ուսուցիչները և անձնակազմը Վրաստանում՝ Ծղալտուբոյում, մասնակցեցին Հարավային կովկասում անգլերենի ուսուցման վեցերորդ տարածքային կոնֆերանսին, որը խորագրված էր «Հասնել հաջողության»: Կոնֆերանսը կազմակերպվել էր Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան անգլերենի ուսուցման տարածքային գրասենյակի, Ադրբեջանում, Մոլդովայում, Բելառուսում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպանատների համագործակցությամբ: Կոնֆերանսին մասնակցում էին վեց երկրների անգլերենի ուսուցման «Աքսես»…

Անգլերենի ուսուցման <Աքսես> ծրագրի ձեռքբերումները և2014թ. անգլերենի ամառային ճամբարը

11 հուլիսի, 2014թ. — Անգլերենի ուսուցման <Աքսես> ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 02-ից 11-ը տեղի ունեցավ 2014թ. անգլերենի ամառային ճամբարը, որն ազդարարեց անգլերենի ուսուցման երկամյա ծրագրի առաջին տարվա ավարտը: Ճամբարի ամենահիշարժան միջոցառումներից էր փակման արարողությունը, որն իր մասնակցությամբ պատվեց նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Մեկնարկելով 2013թ. հոկտեմբերին՝ 2013-2015թթ. անգլերենի ուսուցման <Աքսես> միկրո-կրթաթոշակային ծրագիրն իրականացվում է…

Համագործակցություն՝ հանուն ցածր եկամտաբեր բիզնեսների զարգացման

Հայաստանի մանուկներ հիմնադրամի և FA Microloans-ի համագործակցության շնորհիվ բազմաթիվ գյուղացիներ հնարավորություն են ստանում հիմնադրել նոր կամ զարգացնել իրենց փոքր բիզնեսները՝ դրանով իսկ ապահովելով իրենց ընտանիքների համար եկամտի աղբյուր: Ամիսներ առաջ FA Microloans ոչ առևտրային միկրովարկային կազմակերպության հիմնադիր տնօրեն, ամերիկաբնակ Դավիթ Մնացականյանը դիմել էր Հիմնադրամին՝ առաջարկելով համագործակցել: Նրան անհրաժեշտ էր վստահելի գործընկեր, որը կբացահայտեր ցածր եկամուտ…