COAF-ի շահառու երեխաները մասնակցեցին արվեստի ականավոր գործիչ Քոլին Քիլյանի և նրա համագործակից Սեմ Մոնակոյի հատուկ դասընթացներին

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) երկար տարիների ընկերներ և աջակիցներ՝ Ալեքսանդր և Մաքս Թեյչերների հիանալի նախաձեռնությամբ մեծ հնարավորություն տրվեց Քարակերտ և Հացիկ համայնքների ավելի քան 200 երեխաներին՝ մասնակցելու արվեստի դասընթացների: Քարակերտի թ. 1 դպրոցի Թոնի Շաֆրազի արվեստանոցը բացեց իր դռները այն բոլոր աշակերտների առջև, ում հնարավորություն էր տրվել մասնակցելու դասընթացներին՝ Հիմնադրամի արտադասարանային խմբակների ծրագրի շրջանակներում: Ծրագրի…

Հայաստանի մանուկներ հիմնադրամը՝ Լույս հիմնադրամի «Կարիերայի օր 2014» մասնակից

Լույս հիմնադրամի «Կարիերայի օր 2014» միջոցառման մասնակից 35 և ավել կազմակերպությունների և ընկերությունների շարքում էր նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամը: Միջոցառման նպատակն էր աշխատանք առաջարկողների և աշխատանք փնտրողների տեսանկյունից համախմբել բոլոր շահագրգիռ կողմերին և բացահայտել Հայաստանի աշխատաշուկայում առկա նոր տաղանդներին: Միջոցառումը տեղի ունեցավ 2014թ. հոկտեմբերի 25-ին Դիլիջանում՝ ՀՀ Կենտրոնական բանկի վերապատրաստման և հետազոտությունների կենտրոնում: Այն միավորեց…

COAF Չեմպիոնների Լիգա Արտենիում

Այս ֆուտբոլային ամառը թեժ էր ոչ միայն աշխարհի առաջնության երկրպագուների, այլև COAF շահառու 8 համայնքների պատանիների համար: Օգոստոսի 19-ից 24-ը Արագածավան, Արգինա, Արտենի, Դալարիկ, Հացիկ, Լեռնագոգ, Շենիկ և Քարակերտ համայնքների 4-7-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերը մասնակցեցին միջհամայնքային ֆուտբոլի առաջնությանը: Ընթացքը ցույց տվեց, որ ի տարբերություն նախորդ երեք տարիների առաջնությունների, խաղերն ընթանում էին ավելի հանգիստ մթնոլորտում՝…

Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնադրվեց<Գյուղական համայնքների դպրոցների տնօրենների ցանց>-ը

Ս.թ. ապրիլի 15-ին Երևանի <Այբ> ավագ դպրոցը հյուրընկալեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու գյուղական դպրոցների տնօրեններից բաղկացած խմբին, ինչը սկիզբ դրեց նորաստեղծ <Գյուղական դպրոցների տնօրենների ցանց>-ի աշխատանքներին: Մինչ աշխատանքային հանդիպման սկիզբը, <Այբ> ավագ դպրոցի սաները հյուրերի համար կազմակերպեցին կրթական համալիրի շրջայց, ներկայացրեցին դպրոցի առօրյան ու պայմանները, պատասխանեցին ընդունելության և դպրոցում ուսանելու մասին հյուրերի հարցերին: <Գյուղական համայնքների…

ՀՀ Սահմանամերձ համայնքներում բացվեցին խաղահրապարակներ

Ս.թ. մարտի 28-ին Վանանդ և Երվանդաշատ համայնքների երեխաներն ու բնակիչները միացան Հայաստանի մանուկներ հիմնադրամին՝ տոնելու նոր խաղահրապարակների բացումը: Երկու համայնքներն էլ համարվում են սահմանամերձ. Երվանդաշատը ուղղակիորեն տեղակայված է հայ-թուրքական սահմանին: Գյուղաբնակ երեխաների համար իրականացվող ենթակառուցվածքային բարելավումները միշտ եղել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Նոր խաղահրապարակների կառուցումը հնարավոր դարձավ Հիմնադրամի բարերար տիկին Մերի Փենդերգասթի ֆինանսական…

Գյուղաբնակ աշակերտները՝ տարբեր մասնագետների կերպարներում

Դեկտեմբեր, 2013թ. — COAF-ի զարգացման ծրագրերի հովանու ներքո գտնվող դպրոցներում տոնը Նոր տարվանից շուտ եկավ… Մասնագիտությունների դիմակահանդեսը, որը տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի Մասնագիտական կողմնորոշման ծրագրում ընդգրկված գյուղերի դպրոցներում, մասնագիտությունների հրավառության էր նման, որտեղ աշակերտները փայլեցին: Դիմակահանդեսների մասնակիցները 8-9-րդ դասարանների աշակերտներն էին. նրանցից պահանջվում էր ընտրել մասնագիտություններ և ներկայանալ այս կամ այն մասնագետի կերպարում, ներկայացում…

2014թ. գարնանը ընդառաջ՝ Հայաստան Ծառատունկ Ծրագրի հետ միասին

20 փետրվարի, 2014թ. — Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու Հայաստան Ծառատունկ Ծրագիրը (ՀԾԾ) շարունակում են իրենց համագործակցությունը՝ գալիք գարնանը մեկնարկելով լայնածավալ ծառատունկ Հիմնադրամի զարգացման հովանու ներքո գտնվող Արգինա, Արտենի, Քարակերտ, Սարդարապատ և Շենիկ համայնքներում: Ավելի վաղ՝ 2013թ. աշնանը, ընդհանուր առմամբ 500 ծառ և 640 թուփ էր տնկվել Արգինա, Քարակերտ, Լեռնագոգ և Շենիկ համայնքներում: Այս ամենը հնարավոր…

TEDxKids@Yerevan-ին սիրո պատգամով ելույթ ունեցավ Քարակերտի <Իմ թատրոնը> ինտերակտիվ թատերախումբը

Ս.թ. հունիսի 01-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ TEDxKids@Yerevan երրորդ ամենամյա միջոցառումը, որտեղ ելույթ ունեցավ նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) և Քարակերտ համայնքը ներկայացնող, 10 անդամներից բաղկացած <Իմ թատրոնը> ինտերակտիվ թատերախումբը: TEDxKids@Yerevan-ի նպատակն է ծառայել որպես հարթակ երիտասարդ սերնդի համար, որպեսզի երեխաները բարձրաձայնեն իրենց հուզող և հետաքրքրող խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև պատմեն իրենց…

Միջհամայնքային ֆուտբոլային մրցաշար՝ Օրանժ հիմնադրամի և COAF-ի հովանու ներքո

Ավարտվեց Օրանժ հիմնադրամի աջակցությամբ և Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացված միջհամայնքային ֆուտբոլային մրցաշարը։ Մրցաշարի անցկացումը նպատակ ուներ խրախուսել առողջ ապրելակերպը, պատանիների շրջանում զարգացնել թիմային խաղի հմտությունները և արդյունավետորեն օգտագործել ամառային արձակուրդները։ Հիշեցնենք, որ մրցաշարի հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել ս.թ. հուլիսի 4-ին Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի վերանորոգված մարզադաշտում: Միջհամայնքային ֆուտբոլային այս անդրանիկ մրցաշարին մասնակցում էին…

Արագածավանի թիմը՝ ֆուտբոլային մրցաշարի հաղթող

Ս.թ. մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզի <Ծաղկունքի բաց դպրոց>-ի տարածքում տեղի ունեցավ գյուղական դպրոցների թիմերի երկրորդ ֆուտբոլային մրցաշարը: Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու համայնքների դպրոցների, <Այբ> ավագ դպրոցի և <Ծաղկունքի բաց դպրոց>-ի միջև ձևավորված երկարատև համագործակցության ու բարեկամության շրջանակներում: Այս տարվա մրցաշարին մասնակցեցին COAF-ի երկու շահառու թիմեր՝ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիմն ու…