Լեռնագոգը հյուրընկալեց ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի սաներին

Լեռնագոգցի աշակետներն անհամբեր սպասում էին հյուրերին: ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի (ԱՄՆ) 10-րդ դասարանցիներին և նրանց ուսուցիչներին տանտերերը ողջունեցին հենց դպրոցի բակում: Դպրոց մտնելուն պես աշակերտներն արագ ծանոթացան միմյանց հետ խաղի միջոցով՝ «People to people» անվամբ: «Սկզբում դժվարանում էինք հիշել միմյանց անունները, բայց ընթացքում բոլոր դժվարություններն անհետացան»,- ասաց Լեռնագոգի 10-րդ դասարանցի Արփի Մնացականյանը: Այնուհետև ավանդական շրջայց էր՝…

COAF-ի թիրախային գյուղերի բուժաշխատողների ցանցի հերթական հանդիպումը

Արմավիրի և Արագածոտնի մարզի բուժաշխատողները համատեղ քննարկում էին «Ուռուցքաբանության արդի հարցերը առաջնային օղակում»: Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) հունիսի 6-7-ը Բյուրականում անցկացրեց առողջության առաջնային պահպանման օղակի հերթական՝ 19-րդ ցանցային հանդիպումը: Մասնակցում էին Մյասնիկյան, Քարակերտ, Շենիկ, Լեռնագոգ, Արգինա, Դալարիկ, Բաղրամյան, Արագածավան, Հացիկ, Երվանդաշատ համայնքների 31 բուժաշխատողներ:   Երկօրյա սեմինարն ուղղված էր քաղցկեղի կամ նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերման…

Աշակերտական խորհուրդների համայնքային ազդեցությունը

90-ամյա Հայաստան տատիկը՝ Քարակերտի ամենատարեց կինը, անսպասելի հյուրեր ուներ: Գյուղի N 1 դպրոցի աշակերտական խորհրդի անդամներն այցելել էին միայնակ տիկնոջը, ով 1988-ի երկրաշարժի ժամանակ կորցրել էր դստերը: Տատիկի ավանդական հյուրընկալությանը փոխարինեց մեծ հուզմունքը, երբ իմացավ, որ աշակերտները եկել են իր տունն ու բակը մաքրելու և իր համար հատուկ ընթրիք պատրաստելու: Անհատից մինչև դպրոց և ամբողջ…

Մանկական սպորտլանդիա Արմավիրի մարզում

Լեռնագոգի դպրոցի մարզադահլիճում սպորտլանդիա էր: Արմավիրի մարզի Արգինա, Դալարիկ, Լեռնագոգ և Մյասնիկյան գյուղերի մանկապարտեզների սպորտային թիմերը հունիսի 9-ին մրցում էին հաղթողի գավաթի համար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ավանդական նախաձեռնությամբ և Արմավիրի մարզպետարանի ու Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ անցկացվող մրցումները կրկին միավորել էին մարզի տարբեր համայնքների 4-5 տարեկան մանուկներին: Մրցութային հանդերձանքը, մարտական կեցվածքը, վառվռուն…

Կալիֆոռնիայի Ֆերահյան Հայկական դպրոցի սաները Արտենիի դպրոցի աշակերտների հյուրն էին

«Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք… Տեսեք ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որևե մասում, ծիծաղեն ու աղոթեն իրենց մայրենի լեզվով, իրենց ստեղծած Նոր Հայաստանում»:  Վիլյամ Սարոյան Արագածոտնի  մարզի Արտենի գյուղի թիվ 1 դպրոցի աշակերտների համար մայիսի 27-ն առանձնահատուկ հուզիչ էր. հյուրընկալում էին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆերահյան հայկական դպրոցի իրենց տարեկիցներին: Հանդիպումը կայացավ Հայաստանի մանուկներ…

ԱԺ այցելություն COAF-ի շահառու գյուղերի աշակերտների կողմից

Գարնանային քառօրյա նիստերի ժամանակ ՀՀ Ազգային Ժողովը հյուրընկալեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի 13 շահառու գյուղական դպրոցներից ավելի քան 180 ավագ դպրոցի աշակերտների:  Քարակերտ, Արագածավան, Գետաշեն, Լեռնագոգ, Վանանդ, Հացիկ, Սարդարապատ, Արգինա, Շենիկ, Մյասնիկյան և Դալարիկ գյուղերի աշակերտներին ընձեռնվեց հնարավորություն շրջայց կատարել Ազգային ժողովում, ներկա գտնվել քառօրյա նիստերից մեկին և հանդիպում ունենալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ԱԺ փոխնախագահ…

Աֆլատունի միջազգային օրվան նվիրված միջազգային Սկայպ խոսակցություն

Մարտի 17-ն ավելի քան 112 երկրներում նշվում է որպես Աֆլատուն սոցիալ-ֆինանսական կրթական ծրագրի միջազգային օր, որի կապակցությամբ կազմակերպվել էր միջազգային տեսազանգ: Հայաստանը ևս իր ակտիվ մասնակցությունն ունեցավ. Գետաշեն և Դալարիկ գյուղերի Աֆլատուն ծրագրի աշակերտները մասնակցեցին Սկայպ տեսազանգի՝ կապ հաստատելով Ֆիլիպիններում Աֆլատուն ծրագրի մասնակիցների հետ: Զրույցի ընթացքում երկու երկրների մասնակիցները միմյանց հարցեր ուղղեցին գումարի և ռեսուրսների…

Գումարի համաշխարհային շաբաթը

Յուրաքանչյուր տարվա մարտի երկրորդ շաբաթը աշխարհով մեկ նշվում է որպես <<Գումարի համաշխարհային շաբաթ>>: Այս առթիվ, Գետաշեն և Դալարիկ գյուղերի՝ միջազգային Աֆլաթին սոցիալ-ֆինանսական ծրագրի աշակերտները այցելեցին Կենտրոնական Բանկի այցելուների կենտրոն, որտեղ երեխաները ծանոթացան հայկական դրամի պատմությանը, Կենտրոնական Բանկի կառուցվածքին և գործառույթներին, տեսան դրամանիշերի ստուգման լաբորատորիան և դիտեցին գների կայունությունն ու ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր: Այցելությունը…

Հայաստանի մանուկներ հիմնադրամը ծրագրեր կիրականացնի նաև Լոռու մարզում

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մարտի 10-ին մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում հանգամանալի անդրադարձ է եղել COAF-ի գործունեությանն ու ծրագրերին, քննարկվել են մարզում հնարավոր իրականացվելիք նախագծերը: Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում ընդլայնված կազմով, որին մասնակցել են նաև  Ստեփանավանի և Գուգարքի տարածաշրջանների համայնքների ղեկավարները: Ներկայացնելով  COAF-ի կողմից իրականացվող համայնքային…

Գիրք նվիրելու օր Քարակերտում

Գիրք նվիրելու օր Քարակերտում Քարակերտում միջհամայնքային միջոցառումով  մեկնարկեց գիրք նվիրելու օրը: Նպատակը աշակերտության շրջանում ընթերցանության հանդեպ սեր արթնացնելն  ու խրախուսելն էր:   Նրանք իրենց նախընտրած գրքից ընթերցեցին մի հատված՝ բացատրելով, թե ինչու են ընտրել հենց այդ գիրքը: Գետաշենից Վարուժանը՝ ամենակրտսեր մասնակիցը, մեկնաբանեց Եղիշե Չարենցի  <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծության  իր ընտրած հատվածը հետևյալ կերպ. <<Որքան…