Ամերիկահայ բժիշկների ընտանիքների և ընկերների առաքելությունը

Երեխաներն իրար հերթ չէին տալիս՝ երգելու, ասմունքելու և ցուցադրելու իրենց տաղանդը Ամերիկայից ժամանած հյուրերին: Հատուկ առաքելությամբ Հայաստանի գյուղերում աշխատող ամերիկահայ բժիշկների ընտանիքի անդամների ու ընկերների համար Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) առանձին ծրագիր էր մշակել: Հունիսի 25-29 հյուրերն այցելեցին Արմավիրի և Լոռու մարզերի՝ Հիմնադրամի շահառու համայնքներ՝ բացահայտելու Հայաստանն ու հաղորդակցվելու տեղացիների հետ: Արմավիրի մարզի Լեռնագոգ, Հացիկ…

Ավարտվեց անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային երկամյա ծրագիրը

«Զանգեցին ու ասացին, որ չեմ անցել, չեմ կարող մասնակցել ծրագրին: Ու մինչ տրամադրությունս կհասցներ ընկնել, առաջարկեցին ինձ ուսուցչի օգնական լինել ծրագրում: Շոկ էր…»: ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ռոզա Թադևոսյանը մինչ օրս հիշում է, թե ինչպես էր դիմել՝ երկրորդ անգամ ևս մասնակցելու անգլերենի ուսուցման «Աքսես» ծրագրին, բայց ծրագրի պայմաններով՝ դա հնարավոր…

Փորձի փոխանակման այց «Գետաշեն» ագրոդպրոցում

«Գետաշեն» ագրոդպրոցի 10 սաները հունիսի 19-ին այցելեցին Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի ֆերմեր Սիմոն Ջամալյանի տնտեսություն: Փորձի փոխանակման նպատակով ընտրվել էր հմուտ, նյութի մատչելի ներկայացման կարողություններ և խորքային գիտելիքներ ունեցող մասնագետ: «Կարևոր էր փաստը, որ Սիմոն Ջամալյանի ջերմատանը նույն տիպի մշակաբույսեր էին, ինչ Գետաշենի ագրոդպրոցի ջերմատանը»,- ասաց ծրագրի պատասխանատու, Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնտեսագետ Մարտիրոս Եղիազարյանը: Չորս…

Արմավիրի մարզի գյուղական համայնքները դիմավորեցին COAF բարերարներին և աջակիցներին

2015 թ. հուլիսի 7-ին Մյասնիկյան, Քարակերտ և Գետաշեն համայնքները ներկայացնում էին այն աշխատանքը, որ 11 տարի շարունակ Հայաստանի մանուկներ հիմնադրամն իրագործում է մարզում: COAF-ի հիմնադիր և Տնօրենների խորհրդի ատենապետ դոկտոր Կարո Արմենի և խորհրդի անդամ՝ Ալիս Սարայդարյանի հրավերով Արմավիր մեկնեցին նկարիչ, Նյու Յորքում «Շաֆրազի արվեստի ստուդիա»-ի սեփականատեր Թոնի Շաֆրազին, ճարտարապետ Փոլ Գալուստյանը, հայտնի ադամանդագործ և…

COAF առաջին ամառային ճամբարը Լոռու մարզում

«Կանանց գլխի հարդարանքին մեծ նշանակություն են տվել. այն համարվել է տան բարեկեցության գրավական: Շեղանկյուններով զարդարված կարմիր գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը, աղջիկները դա չեն կրել»: Թումանյան քաղաքի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանցի Անի Մոսինյանը մի շնչով ներկայացրեց տարազագիտության խմբակում վերջին շաբաթների ընթացքում սովորածը: Հայաստանի մանուկներ հիմնադրամը հունիսի 22-ից հուլիսի 3-ը Լոռու մարզի Թումանյան, Դսեղ և Մարց…

Հայաստանի մանուկներ հիմնադրամի հաջողության բանաձևը Հայաստանի ամերիկյան համալսարանում

«Հաջողությունն այն փոշին է, որ բարձրացել է ճանապարհին, երբ ես առաջ էի գնում ու դեռ գնում եմ: Չգիտեմ՝ ուր եմ գնում: Գիտեմ միայն, որ դեռ սկիզբների նախահիմքում եմ…»: Հայաստանի մանուկներ հիմնադրամի հաջողության բանաձևը Հայաստանի ամերիկյան համալսարանում«Հաջողությունն այն փոշին է, որ բարձրացել է ճանապարհին, երբ ես առաջ էի գնում ու դեռ գնում եմ: Չգիտեմ՝ ուր եմ…

Պատանիները՝ ձեռներեց. ամառային դպրոցն աջակցում է համայնքային զարգացման ծրագրերին

Կապույտ վերնաշապիկով պատանիները ամռան արձակուրդների ընթացքում կրկին շտապում էին Թումանյան քաղաքի միջնակարգ դպրոց: 2015 թ. հունիսի 22-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ Լոռու մարզում մեկնարկել է «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոցը: Մասնակցում էին Մարց, Քարինջ և Թումանյան համայնքների 23 ավագ դպրոցականներ: 45 օր տևողությամբ ամառային դպրոցը նպատակ ունի մասնակիցներին փոխանցելու տնտեսության, ձեռներեցության,…

Ամերիկահայ բժիշկների կազմակերպության առաքելությունը Հայաստանի գյուղերում

Ամերիկահայ բժիշկները, Հայաստանի մարզային իրենց գործընկերների հետ համատեղ, անվճար ընդունել և զննել են Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերի հիվանդներին: Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի առիթով Հայաստան ժամանած մասնագետները և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) մի ամբողջ շաբաթ են նվիրել պրակտիկ բժշկությանը: Ամերիկահայ բժիշկների առաքելության կազմում են մանկաբույժ Կարպիս Բայդարը, ուռուցքաբան Դեբրա Ֆերմանը, ատամնաբույժ Ջոյս Քուրդյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Լուսի Թովմասյանը,…

Սարո Կալենցը՝ Սարդարապատի Արվեստի ստուդիայի ցուցահանդեսի առաջին այցելու

«Որքան երկար ես ուզում նայել նկարին, այնքան ավելի արժեքավոր է այն: Ամեն կտավ տարբեր խնդիր ունի՝ տարածության, գույնի, շարժման, լույսի: Պետք է ընկալել նրա էությունն ու նոր միայն սկսել արտանկարել»: Նկարիչ, դիզայներ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, Գունանկարի, քանդակի և գծանկարի միասնական ամբիոնի վարիչ, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սարո Կալենցի հիմնական խորհուրդներից էր Սարդարապատի դպրոցի…

Առաջին օգնության միջհամայնքային մրցույթը կամ վերջին դասը

Խուճապահար դահլիճ մտավ ձեռքն արյունոտ մի պատանի: Երկու կողմից օգնության հասան դպրոցականներ՝ փորձելով արագ պարզել խնդիրը, միանգամից կողմնորոշվել և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Բարեբախտաբար, սա ընդամենը մրցույթի մաս էր: 2015 թ.մայիսի 25-27-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամը Առաջին օգնության միջհամայնքային մրցույթ էր անցկացնում Արմավիրի մարզի 7 և Արագածոտնի մարզի 1 դպրոցների թիմերի միջև:Նախընտրական փուլի արդյունքում մասնակից 8 դպրոցներից…