Ոսկրածուծի դոնորի միջազգային օրը նշվեց Հայաստանում

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու 7 համայնքների՝ Մյասնիկյան, Շենիկ, Քարակերտ, Լեռնագոգ, Դալարիկ, Սարդարապատ, Հացիկ, 216 բնակիչներ սեպտեմբերի 17-ին համալրեցին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը: Արյան նմուշներ հանձնեց նաև COAF-ի անձնակազմը: «Արյուն նվիրաբերելով՝ հնարավոր է բազմաթիվ երեխաների կյանքեր փրկել, իսկ դրամական միջոցներ նվիրաբերելով, ինչպես անում են մեր բազմաթիվ հայրենակից և օտարերկրյա բարերարները, հնարավոր է ապահովել գյուղաբնակ երեխաների…

«Աֆլաթուն». սոցիալ-ֆինանսական կրթություն երեխաների համար

Արմավիրի և Լոռու մարզերում 2015-2016 ուսումնական տարում շարունակվելու է իրականացվել երեխաների սոցիալական և ֆինանսական կրթության «Աֆլաթուն» ծրագիրը՝ նախատեսված  միջին և ավագ դպրոցականների համար: Այն համատեղ իրականացնում են Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) և «Ամերիա» ընկերությունների խումբը: Ծրագրի գլխավոր նպատակն է երեխաներին ինքնաճանաչման ու դրսևորման հնարավորություն տալ և օգնել, որ նրանք ավելի լավ ընկալեն աշխարհն ու շրջակա…

Մանկան զարգացման կենտրոնները Արմավիրի մարզում

Փոքրիկ Անդրանիկը մի ամբողջ տարի մայրիկի հետ էր այցելում Մյասնիկյանի Մանկան զարգացման կենտրոն, չէր միանում խմբին, կողքից դիտում էր միայն: Սակայն մայրը` տիկին Սիրանուշը, հետևողականորեն բերում էր երեխային. «Մի անգամ էլ ձեռքս բաց թողեց ու մենակ մտավ սենյակ: Դա իմ ուրախությունն էր»: Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում 2013 թ. բացվեց Մանկան…

2015 թ. ճամբարային թեժ ամառը

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) «Ամառային դպրոց-2015»-ն ավարտվեց: Արմավիրի մարզի Հացիկ, Շենիկ և Վանանդ համայնքներն օգոստոսի 14-ին ամփոփեցին կատարած երկշաբաթյա աշխատանքը: Այս տարի ամառային ճամբարներ են անցկացվել Հայաստանի 2 մարզերի 9 գյուղերում՝ Լոռի (Թումանյան, Մարց, Դսեղ) և Արմավիր (Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Վանանդ, Հացիկ, Շենիկ), իսկ Արգինա և Բագարան գյուղի երեխաներից մի քանիսը միացել են նշված համայնքների…

Արտադասարանային խմբակներ. արդյունքներն ու հեռանկարները

«Արտադասարանային խմբակներն ստեղծագործելու և երևակայությունը գործի դնելու մեծ հնարավորություն են տալիս և՛ ուսուցիչներին, և՛ երեխաներին»: Լեռնագոգ, Դալարիկ, Վանանդ, Արագածավան համայնքներում Ազգագրության արտադասարանային խմբակավար Մարինե Քամալյանը տարիների փորձով գիտի, թե ինչ դրական փոփոխություններ են տեղի ունենում երեխաների վարքում և հագեբանության մեջ նման խմբակներ հաճախելու արդյունքում: 2015 թ. օգոստոսի 12 Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) արտադասարանային խմբակների ղեկավարների…

Ավարտվեց Արմավիրի մարզի 3 համայնքների «Ամառային դպրոց-2015»-ը

Դալարիկ, Լեռնագոգ և Քարակերտ համայնքներում ավարտվեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի կազմակերպած 10-օրյա ամառային ճամբարը: Յուրաքանչյուրում գործում էր չորսական խմբակ՝ կրտսեր և միջին դպրոցականների մասնակցությամբ: Ճամբարներն առաջին անգամ մեկնարկել են 2008 թ. Արմավիրի մարզի 3 գյուղերում և ընդգրկել 600 երեխայի: Այս տարի արդեն ճամբարներն անցկացվում են Հայաստանի 9 գյուղերի՝ ներառյալ Լոռու մարզը, շուրջ 900 մասնակիցների համար, ովքեր…

Կամավորությունը՝ որպես անհատի և մասնագետի զարգացման հարթակ

Դալարիկի և Քարակերտի դպրոցականներն ընդամենը մեկ ամիս ժամանակ ունեն՝ համայնքային զարգացման իրենց նախագծերը կյանքի կոչելու համար: Հուլիսի 29-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հրավերով Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ և Քարակերտ գյուղերի ամառային դպրոցներ այցելեց Հայ երիտասարդական դաշնության (AYF) Կամավորների ծրագրի ղեկավար Սմբատ Դրամգոչյանը: ԱՄՆ-ից 13 կամավորների հետ Հայաստան ժամանած Սմբատը միջին դասարանների աշակերտներին ներկայացրեց, թե ինչ…

Երաժշտական կրթություն նախադպրոցականների համար

«Զգում եմ, որ Հայաստանում աշխատելով՝ մի բան փոխում եմ: Ի տարբերություն Ֆրանսիայի երեխաների՝ այստեղ փոքրիկները մեծ հնարավորություններ չունեն ու երախտապարտ են բացվող ամեն դռնակի համար»: Ֆրանսահայ երաժշտագետ և երաժիշտ Սևանա Չագրեանը 2015թ. հունվարից երաժշտություն է դասավանդում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու մի շարք գյուղական համայնքների 3-6 տարեկան երեխաներին: Նրա մշակած «Ծափ-ծափիկ» նախադպրոցական երաժշտական կրթության եզակի այս…

Հաջողության ճանապարհը՝ ըստ Beeline-ի և COAF-ի

Նկարիչ, գյուղատնտես, վիրաբույժ, տնտեսագետ, բարի կամքի դեսպան և բազում այլ մասնագետներ դառնալու երազանքով պատանիներին ոգևորելու էին եկել հաջողության ուղին պատվով անցած բանախոսները: 2015 թ. հուլիսի 22-ին Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Արմավիրի մարզային գրադարանում հանդես եկան «Հաջողության ճանապարհը» խորագրով դասախոսությամբ: Ներկա էին «Ագրո դպրոց» ծրագրի մասնակիցները, ինչպես նաև COAF-ի շահառու գյուղական համայնքների՝ Արտենիի, Արագածավանի,…

Քարակերտի պատանիները՝ շախմատի երիտասարդական մրցաշարում

Քարակերտի համայնքային կենտրոնի շախմատի խմբակի 8 սաներ մասնակցեցին շախմատի VII երիտասարդական մրցաշարին: Հունիսի 26-ից հուլիսի 6-ը Ջերմուկում անցկացված մրցաշարին մասնակցում էին մինչև 18 տարեկան շուրջ 400 պատանիներ և աղջիկներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև արտերկրից: Մրցաշարի նպատակն է խթանել և զարգացնել շախմատը՝ որպես մասսայական սպորտ Հայաստանում, և աճեցնել շախմատի տաղանդավոր կադրեր: Այն կազմակերպում են Հայաստանի…