Արմավիրի մարզը բազմակողմանիորեն է ներկայանում Երևանում

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու համայնքների արտադասարանային խմբակների սաներն իրենց աշխատանքներն ու կարողությունները ներկայացրին Երևանում: Արմավիրի մարզի Լեռնագոգ և Դալարիկ գյուղերի ազգագրության խմբակների շուրջ 30 երեխաներ խմբակավար Մարինե Քամալյանի ղեկավարությամբ 2015 թ. սեպտեմբերի 28-ին մայրաքաղաքում՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակների պուրակում, մասնակցեցին «Գութան» ազգագրական երգի–պարի փառատոնին: «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կազմակերպում է «Մրրո» հայ ազգային երգարվեստի…

Մեկնարկեց «Դարձի՛ր Ձմեռ պապ» բարեգործական արշավը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 2015 թ., ԵՐԵՎԱՆ: – «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական արշավի շրջանակներում սահմանամերձ համայնքների անապահով ընտանիքների, ինչպես նաև այլ խոցելի ընտանիքների հարյուրավոր երեխաներ ամանորյա նվերներ կստանան։ «Դիալոգ» ակումբում կայացած մամուլի ասուլիսին բանախոսում էին կազմակերպիչները՝ արշավի հովանավոր «eli.am» նվերների խանութի տնօրեն Տիգրան Ճորոխյանը, գործընկերներ «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և միջազգային բարեգործական կազմակերպության Երեխաների պաշտպանության և կրթության…

«Իմ թատրոնը» հոգեթերապիա և տոն

Հոգեբանական թատրոնը բուժիչ արվեստի ուղղություն է. նպաստում է երեխայի ներդաշնակ զարգացմանը, ձևավորում ինքնավստահություն, ինքնուրույնություն, գեղեցիկը նկատելու և ստեղծելու կարողություն, պատասխանատվության զգացում: Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) նախաձեռնել և իրագործում է «Իմ թատրոնը» ծրագիրը Քարակերտում (2013 թ.) և Գետաշենում (2015 թ.)՝ իր դռները բացելով համայնքների դպրոցների 4-րդից 12-րդ դասարանցիների համար: Հիմնադրամի հոգեբանական աջակցության ծրագրերի համակարգող Թամարա Հարությունյանի…

Շնորհավորական ուղերձ Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցին

Կեսդարյա վառ կենսագրություն ունեցող Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցն այսօր տոնում է իր 50-րդ՝ հոբելյանական տարեդարձը: Յուրօրինակ մշակույթ ու կայուն ավանդույթներ ձևավորած այս դպրոցը բացառիկ մի կրթօջախ է, որտեղ ուսումնական և մանկավարժական նորարար լուծումները ներդաշնակորեն համադրվում են ավանդական մոտեցումներին, առաջադեմն ու հեռանկարայինը ձուլվում են պատմությանը: Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանի մանուկներ հիմնադրամը զարգացման…

Անգլերեն գրավոր խոսքի արվեստը համայնքներում

Անգլերենի գիտելիքները պահպանելու և խորացնելու համար Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) իր համայնքներում իրագործում է 4-ամսյա ծրագիր: «Գրավոր խոսքի արվեստ» (Creative writing) դասընթացը վարում է Մարալ Վոզնյակը, ով 2015 թ. ամռանը COAF-ին է միացել «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորական ծրագրով: Սեպտեմբերի կեսին մեկնարկած ծրագիրը գործելու է Արմավիրի և Արագածոտնի մարզերի Հացիկ, Արտենի և Քարակերտ համայնքներում շաբաթը մեկ…

Քարակերտի թիմը՝ «ՄԱՐԴԱՄԵՋ»-ի հաղթող

Քարակերտի թիվ 1 դպրոցում մինչև 2015թ. հոկտեմբերի 26-ը գործարկվելու է «Info դասարանը»: «Info դասարանի շնորհիվ երեխաներն ու մեծահասակները ծանոթանալու են սոցիալական խնդիրներին, մասնակցելու են որոշակի թեմաներով օնլայն սեմինարների, հնարավորություն են ունենալու գաղափարներ փոխանակելու: Ծրագիրը նաև երկրորդ շերտ ունի՝ սերունդների միջև կապ ստեղծել, երկխոսության հարթակ բացել ու ձևավորել բանավեճի արվեստ»,- մեկնաբանեց ծրագրի համահեղինակ Անի Գևորգյանը: Քարակերտի…

Եղիշ Դավթյանը՝ վաստակավոր գործիչ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր հիմնադրամի բակսետբոլային խմբակների ուսուցիչ և սպորտի գիտակ Եղիշ Դավթյանը սեպտեմբերի 21-ին անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման: Պարոն Դավթյանը, լինելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի ու ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետը, տասնյակ տարիների իր աշխատանքով և…

Հիմնադրամը, կրթական կենտրոնը և կորպորատիվ պատասխանատու ընկերությունները՝ մեկ գաղափարի շուրջ

Արդեն երրորդ տարին է՝ Մյասնիկյան և Դալարիկ համայնքների 20 պատանի մասնակցում է Թումոյի արտադպրոցական ուսումնական ծրագրին: Հայաստանի մանուկներ հիմնադրամի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Օրիֆլեյմ» ընկերության միջև կնքված եռակողմ պայմանագրի արդյունքում Արմավիրի մարզի ավագ դպրոցականները շաբաթը երկու անգամ հաճախում են իրենց ընտրած դասերին, մասնակցում լրացուցիչ սեմինարների, ինչպես նաև հնարավորություն ունենում շաբաթ օրերին օգտվելու բասկետբոլի խաղադաշտից:…

Անգլերենի ուսուցումը շահառու գյուղերում նոր հիմքերի վրա է դրվում

Թամարա Մարգարյանն Արագածավանի դպրոցի անգլերենի ուսուցիչ է: Արդեն 17 տարի է՝ դասավանդում է 3-րդից 12-րդ դասարանների աշակերտներին: «Լինել անգլերենի ուսուցիչ նշանակում է լինել ազատ դպրոցական ծրագրերի մատուցման հարցում, տարբերվել մյուսներից, տեսնել ու սովորել ավելին, լայն աշխարհայացք ունենալ և ձևավորել այն աշակերտների մոտ»,- ասում է նա: Ինքնակատարելագործման մղումով էլ Թամարա Մարգարյանը 2015 թ. օգոստոսի 25-27-ը մասնակցեց…

Անվճար ատամնաբուժական ակցիա գյուղերի երեխաների համար

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Արմավիրի մարզի շահառու համայնքներում մինչև 15 տարեկան սոցիալապես անապահով երեխաների համար տարին երկու անգամ անվճար ատամնաբուժական ծառայության ակցիա է իրագործում: Գյուղական համայնքներում երեխաների ատամների բուժման անհրաժեշտությունն ահռելի չափերի է հասնում: Հիմնադրամն արդեն 5-րդ տարին է՝ անվճար ատամնաբուժական ակցիաներ է իրականացնում Արմավիրի մարզի իր շահառու համայնքներում: Մյասնիկյան և  Քարակերտ  գյուղերում COAF-ի կողմից…