Կայացավ Գետաշենի թատրոնի պրեմիերան

Մեկը սիրտը թողեց բեմին, մյուսն իր կյանքի կոչումը գտավ, երրորդը ընկերներ ձեռք բերեց: Արդյունքը տարբեր է, բայց բնորոշումը մեկ է բոլորի համար ՝ թատրոնը նրանց ընդմիշտ փոխեց: Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հոգեբանական «Իմ թատրոն Գետաշենը» դեկտեմբերի 4-ին տոնեց իր առաջին բեմելը: «Մեր հրաշք աշխարհը»՝ ըստ Ջուլիետա Մատինյանի ստեղծագործության, ներկայացվեց 4-12-րդ դասարանցիների կատարմամբ: «Այսօր ականատես ենք…

Այցելություն Արմավիրի հատուկ դպրոց

Արմավիրի №1 հատուկ (օժանդակ) դպրոցը դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրը, մարդաշատ էր: Դպրոցի 78 սաներին էին այցելել Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցի աշխատակազմը, աշակերտները, համայնքի տիկնիկագործության խմբակի սաները և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի (ՈՒԽ) անդամները: Արմավիրի հատուկ դպրոցի փոխտնօրեն Նախշուն Գարեգինյանը նշեց, որ այցելուներ և հյուրեր հաճախակի են…

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը մարզերի դպրոցներում

ՄԻԱՎ վարակակիրները հասարակության լիիրավ անդամ են: Այս գաղափարական գիծն ընդհանուր էր Արմավիրի և Արագածոտնի մարզերի Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)_ շահառու 12 դպրոցների միջոցառումների համար: Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս)/ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի միջազգային օրն է: COAF-ի «Առողջ ապրելակերպի» խմբակների սաները դեկտեմբերի 1-ից տարաբնույթ միջոցառումներ ու ակցիաներ էին նախաձեռնել մարզերում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին…

Լոգոպեդների հաջողություններն ու բարձր գնահատականը

Լեռնագոգ համայնքի «Ո՞վ է լոգոպեդը» թեմայով պաստառը դարձել է «Լոգոպեդիայի մոլորակ» թեմայով մրցույթի հաղթող: Նոյեմբերի 14-ին նշվում է լոգոպեդի միջազգային օրը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությամբ լեռնագոգցի երեխաների պատրաստած պաստառը մասնակցեց այդ առթիվ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հայտարարած մրցույթին: Մասնագիտության անունը պատկերող պաստառի ամեն տառ ներառում էր երեխաների չափածո ստեղծագործությունները լոգոպեդի մասնագիտության…

Աքորի համայնքում եռակի նորամուտ է

Լոռու մարզի Աքորի համայնքում 2015 թ. նոյեմբերի 27-ին պաշտոնապես բացվեց երեք կառույց՝ Գյուղապետարանի նիստերի դահլիճը, Համայնքային հանդիսությունների սրահը և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ սենյակը: Հյուրերը մասնակցեցին նաև Աքորու համայնքային մշակույթի տանը կազմակերպված մշակութային միջոցառմանն ու այցելեցին XIII դարի Սուրբ Գևորգ եկեղեցի, որ վերջերս նորոգվել է Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հովանավորությամբ: Տոնական միջոցառումներին ներկա…

3 մարզերի դպրոցների տնօրենները՝ մեկ հարկի տակ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու համայնքների 20 դպրոցների տնօրեններ մասնակցում էին ավանդական դարձած հանդիպում-քննարկմանը: Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերի ներկայացուցիչների երկօրյա հավաքը Դիլիջանի միջազգային դպրոցում էր: Երկու տարվա ընթացքում սա նմանատիպ երրորդ հավաքն էր. նախորդ երկուսն անցկացվել են «Այբ» դպրոցում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Հանդիպումը 3 նպատակ ուներ` քննարկել և նախագծել Հիմնադրամի հետ իրականացվող համատեղ…

Առաջին ինտերակտիվ սեմինարը Լոռու ՍՄԱՐԹ սենյակում

Լոռու մարզի Թումանյան քաղաքի ավագ դպրոցականները որոշել են այսուհետ ամեն առավոտ նախաճաշել, ավելի շատ ջուր խմել արհեստական հյութերի փոխարեն, ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել սննդակարգում, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել և համայնքում առողջ ապրելակերպը խթանող միջոցառումներ ու արշավներ կազմակերպել: 2015 թ. նոյեմբերի 17-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ Թումանյանի ՍՄԱՐԹ սենյակում կայացավ առաջին ինտերակտիվ դասընթացը: Առողջապահական…

Լոռու և Արագածոտնի մարզերի երեխաները՝ Ազգային ժողովի հյուր

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու 5 համայնքների շուրջ 60 աշակերտ իրենց ուսուցիչների և տնօրենների հետ ՀՀ ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում այցելեցին խորհրդարան: Նոյեմբերի 17-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հյուրերն էին Դսեղ գյուղի Հովհաննես Թումանյանի անվան և Արագածոտնի մարզի Արտենի համայնքի թիվ 1, իսկ նոյեմբերի 18-ին՝ Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ համայնքների միջնակարգ դպրոցները:…

Աշխորհուրդների ընտրությունների նոր ռազմավարություն

6-12-րդ դասարանցի շուրջ 1000 աշակերտ Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցներում մասնակցել է ներդպրոցական աշակերտական խորհուրդների նախագահի ընտրություններին: Գյուղական դպրոցներում գործող աշակերտական խորհուրդներն (ԱԽ) ամրապնդում են աշակերտների գիտելիքը ժողովրդավարական գործընթացների, որոշումների կայացման և քաղաքացիական ակտիվության վերաբերյալ: Դրանք դպրոցում ժողովրդավարական արժեքները խթանող հիմնական ինստիտուտներն են: Երեխաները ձեռք են բերում ընտրական գործընթացի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ՝ հավասարություն, թափանցիկություն, սոցիալական…

Համաչափ զարգացում դասարանում և դասարանից դուրս

Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությամբ 2015-16 ուսումնական տարում արտադասարանային 8 խմբակ է մեկնարկել Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերում՝ ներգրավելով 10-20-ական դպրոցական ամեն խմբում, ընդհանուր առմամբ՝ մոտ 400 երեխա Հայաստանում: Արտադասարանային ակումբերի նպատակն է համադրել ակադեմիական գիտելիքն և ներաշխարհը հարստացնող հետաքրքիր զբաղմունքը՝ երեխայի զարգացումը դարձնելով առավել ամբողջական: Նման զբաղվածությունը խթանում է աշակերտի առաջադիմությունը, զարգացնում ստեղծագործականությունը, ազդում նրանց…