Դպրոցի հոգեբան. փոքր համայնքների մեծ ձեռքբերումները

Նախակրթարանում պարզվեց, որ երեխան հոգեբանորեն պատրաստ չէր դպրոց հաճախել: Գալիս էր մայրիկի հետ ու առանց նրա չէր մնում: Դպրոցի հոգեբանն անցավ գործի, ու հիմա արդեն սիրով պատմում է պարտաճանաչ և ընդունակ առաջին դասարանցու մասին. «Ամեն օր գալիս բարևում է, հետո նոր գնում դասարան»: Հացիկի միջնակարգ դպրոցի հոգեբան Քրիստինե Տիգրանյանն ընդամենը մեկ տարի է աշխատում որպես դպրոցի հոգեբան:…

Հայաստանի մանուկներ հիմնադրամը Իմփաքթ Հաբ Երևանի անդամ է

Աշխատանքային բաց միջավայր, նոր կապեր հաստատելու և սեփական գաղափարներն անվերջ հարստացնելու, նոր բան սովորելու ու իմացությունները փոխանցելու տարածք, աշխույժ ու նորարար դեմքեր, ճկուն ու հետաքրքիր միտք: Բարի գալուստ Իմփաքթ Հաբ Երևան: «Ազդեցության հանգույցը» կամ Impact Hub-ը միջազգային ցանց է, որ իր ներկայությունն ունի 5 մայրցամաքների 80 քաղաքներում: Իմփաքթ Հաբ Երևանն իր անդամներին առաջարկում է ռեսուրսների…

«Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ»՝ դպրոցական գիտակների մեկնաբանությամբ

«Հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը ոչ մի անգամ չի զանգել իր մորն ու կնոջը: Ինչո՞ւ»: Չիմացողները հիմա փորփրում են ինտերնետը՝ փնտրելու պատասխանը, սակայն Արմավիրի մարզի դպրոցականները, առանց րոպե իսկ մտածելու, պատասխանեցին՝ վաստակելով դեպի հաղթանակը տանող հերթական միավորը: Փետրվարի 11-ին Արմավիրի մարզի Քարակերտի համայնքային կենտրոնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու դպրոցների աշակերտական խորհուրդների անդամները հավաքական էին կազմել: «Ի՞նչ,…

Հայաստանի մանուկներ hիմնադրամը Շիրակի մարզում

Հայաստանի համայնքների զարգացման ծրագրերի ընդլայնման համատեքստում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) թիմը հանդիպեց Շիրակի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը փետրվարի 4-ին Շիրակի մարզպետարանի դահլիճում Արթիկի և Անիի տարածաշրջանի համայնքապետերին ներկայացրեց կազմակերպության 11 տարվա գործունեությունն ու արդյունքները: Ներկայումս ծրագրի շահառուները Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի 33 համայնքների ավելի քան…

Տեխնոլոգիան դառնում է դասապրոցեսի անբաժան մաս

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու համայնքների անգլերենի ուսուցիչների համար անցկացվեց տեխնոլոգիայի գործածման դասընթաց: «Տեխնոլոգիան անգլերեն օտար լեզվի դասասենյակում» խորագրով դասընթացաշարը վարում էր Հիմնադրամում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Այլին Ֆերմինը: Ըստ նրա՝ տեխնոլոգիան փոխել է կրթական իրականությունը, և բոլոր ուսուցիչների նպատակն է երեխաներին սովորեցնել անխափան նավարկել 21-րդ դարի աշխարհում:       Հիմնադրամը բազմաթիվ համայնքներում Ստեղծագործարաններ…

Ուսումնական պրակտիկան և ՀԱՀ ուսանողների ձեռքբերումները

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ուսանողների պրակտիկան անցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամում (COAF): Հանրային առողջության բաժնի ուսանողներ Ջանանի Քալին և Կարին Կարբոյանը մասնակցել են Հիմնադրամի Առողջապահական ծրագրի նախաձեռնություններին: Նրանց ներգրավվածությունը բազմաշերտ է եղել՝ շահառու համայնքներում ատամների կարիեսի տարածվածության ընթացիկ քանակական և որակական հետազոտություն, բուժքույրերի վերապատրասման արդյունքների ուսումնասիրություն, բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ կրթական-ուսումնական նյութերի մշակում գյուղական համայնքների երեխաների…

«Հայելի»-ն՝ անցյալի հույսերի և ներկայի արտացոլանք

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին անմասն չմնացին Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի երեխաները: Գետաշենը սահմանամերձ գյուղ է՝ Արաքս գետի ափին: 20-րդ դարի սկզբի կոտորածների տարիներին շատերը, Արաքսն անցնելով, հանգրվան են գտել այս գյուղում: Նախկինում Ջաֆարաբադ կոչվող այս գյուղը դարձել է հանգրվան Կարսից, Մուշից, Իգդիրից, Ալաշկերտից, Արցախից և այլ բնակավայրերից գաղթած ընտանիքիների համար: Տեղի բնակիչների վերքերը սպիացել…

Բանավեճի հին ու նոր ակումբականները

Արդեն 10 տարի Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու համայնքներում գործում են Բանավեճի ակումբներ: Արմավիրի մարզի Քարակերտ, Լեռնագոգ և Դալարիկ գյուղերի ակումբներին մինչ օրս անդամակցել է ավելի քան 500 աշակերտ: Այսօր արդեն նշված երեք համայնքներն ակումբը վարում են ինքնուրույն և անդամակցում են «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին: Նրանց է միացել նաև աշխարհագրորեն մոտ գտնվող Հացիկ գյուղը: Մասնակցում են…

«Աքսեսը»՝ կամուրջ Հայաստանի և Կոսովոյի միջև

Միջազգային «Աքսես» ծրագիրը միավորեց ու կապ ստեղծեց Կոսովոյի և Լոռու մարզի Աքորի գյուղի տասնյակ դպրոցականների միջև: Անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագրի (Աքսես) շրջանակներում կայացած առաջին հեռահար կոնֆերանսին լոռեցիները միացել էին Աքորիի Սմարթ սենյակից՝ գործի մեջ փորձարկելով տեխնոլոգիան և ինտերնետային կապը: 1,5 ժամ տևողությամբ զրույցի ընթացքում երկու երկրների «Աքսեսի» մասնակիցները ներկայացրին իրենց երկրների ավանդույթները, առանձնահատկությունները, ազգային…

Բարեգործական վազք՝ ամանորյա տրամադրությամբ

Շուրջ 200 Ձմեռ պապ մասնակցում էր Ամանորի բարի վազքին: Երևանի քաղաքապետարանը և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմը համատեղ նախաձեռնել են «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավ` «Վազիր և օգնիր» կարգախոսով: Վազքը բարեգործական էր. մասնակցության վճարների ողջ հասույթն ուղղվել է «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների…