ՀՀ վարչապետը՝ COAF-ի հյուր

Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու ՍՄԱՐԹ-ը հյուրընկալեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և պատվիրակության այլ անդամների: Հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը կառավարության անդամներին ծանոթացրեց ՍՄԱՐԹ կենտրոնի շինաշխատանքների ընթացքին, ժամկետներին և հեռանկարներին: Թումանյան համայնքի ՍՄԱՐԹ սենյակում վարչապետն աշխատանքային խորհրդակցություն ունեցավ համայնքների խոշորացման ծրագրի արդյունքների վերաբերյալ: Թումանյանի…

Ամերիկահայ մանկաբարձուհիներն այցելեցին Լոռի

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած երկու մանկաբարձուհիներ Հայաստանի մանուկներ հիմնադրամի բժիշկների թիմի հետ մեկ շաբաթյա աշխատանքային այցով Լոռու մարզում էին: Մարթա Բուդակյանը և Բրենդա Սուրաբյանն այցելել էին Հայաստան՝ Հիմնադրամի շահառու համայնքներում ծանոթանալու մանկաբարձական ծառայությունների որակին և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու: «Բոլոր համայնքներում հավաքվածների աչքերում տարակուսանք կար, անվստահություն մեր այցի առթիվ: Կարդացվում էր, գիտե՞ք: Բայց Հիմնադրամի բժիշկների…

COAF-ի փորձը Երևանի պետական համալսարանում

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) անգլերենի ուսուցման ծրագրերի պատասխանատուները ելույթ ունեցան Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Ապրիլի 14-ին և 15-ին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Միջմշակութային հաղորդակցական հմտությունների կատարելագործումը անգլերենը որպես օտար լեզու ուսուցանելիս» խորագրով գիտաժողով: Այն նվիրված էր ֆակուլտետի 25-ամյակին, իսկ կազմակերպիչը Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնն էր: Գիտաժողովի անցկացման ձևաչափն ի սկզբանե ընտրված էր այնպես, որ մասնակիցները…

COAF-ի շահառու համայնքները միացան Համաշխարհային առողջության օրվա տոնակատարություններին

COAF-ի շահառու գյուղական համայնքների թվով 7 Առողջությունը խրախուսող դպրոցներ միացան համաշխարհային հանրությանը՝ տոնելու Համաշխարհային առողջության օրը, որը յուրաքանչյուր տարի ամենուրեք տոնում են ապրիլի 7-ին: Միջոցառումները տեղի ունեցան ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Գետաշեն, Արագածավան և Արտենի համայնքներում: Նշյալ բոլոր համայնքների դպրոցները անդամակցում են 9Դպրոցներն՝ հանուն առողջության0 եվրոպական ցանցին, որի գաղափարախոսությունը համահունչ…

Բրիտանական խորհրդի և COAF-ի համատեղ նախաձեռնությունը

Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու համայնքների 12 դպրոցի անգլերենի ուսուցիչներ ընդգրկվել են Բրիտանական խորհրդի և Հիմնադրամի նոր համատեղ նախաձեռնության մեջ: «Ուսուցիչների զարգացման ծրագիրը» նպատակ ունի բարձրացնելու գյուղական համայնքներում լեզվի ուսուցման որակը: Դրա ամենաարդյունավետ մոդելը Շարունակական մասնագիտական կրթության ձևաչափն է: Հայաստանի մանուկներ հիմնադրամի Կրթական ծրագրի ղեկավար Տաթևիկ Նալբանդյանը, կարևորելով համագործակցության նման ձևաչափը, նշեց. «Այս նախաձեռնությունը գերազանց հնարավորություն…

Ֆինանսների մասին՝ երեխաների լեզվով

Սարգիս Մադոյանն անհանգիստ շրջում էր սրահում, ստուգում վաճառքի հանված արտադրանքի ապրանքային տեսքը, ճշտում ընկերների տրամադրությունն ու իր օգնությունն առաջարկում անմիջապես: Լոռու մարզի Մարց համայնքի դպրոցականները իրենց ձեռքով պատրաստած քաղցր կարկանդակների վաճառք էին կազմակերպել գյուղի համար՝ ի ցույց դնելով իրենց ձեռքի շնորհքն ու ֆինանսական գիտելիքները: Մարտի 14-20-ը աշխարհը տոնում էր Փողի միջազգային շաբաթը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի…

Հիմնադրամի շրջանավարտների ասոցիացիա

Արմավիրի և Արագածոտնի մարզերի Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Քարակերտ և Արտենի համայնքների ուսանողները ձևավորել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի շրջանավարտների միություն՝ կապող օղակ դառնալու Հիմնադրամի, շահառու դպրոցների ու շրջանավարտների միջև: COAF-ի նախկին շահառուների հիմնած կառույցը մասնակից ու զորավիգ է համայնքներում Հիմնադրամի կողմից իրագործվող ծրագրերին: Դա ապահովելու է սերունդների առողջ հաղորդակցությունը, Հիմնադրամի ծրագրերի անխափան գործունեությունը և համայնքների զարգացումը:…

Կրթաթոշակներ COAF-ի 20 ուսանողների

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու 11 համայնքների (Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզեր) 20 ուսանողներ 2015-2016 ուսումնական տարում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» կողմից կրթաթոշակների են արժանացել: 2014 թ. սահմանված կրթաթոշակն ուղղված է պետական բուհերում սովորող բացառիկ ուսանողներին: Ընտրությունը կատարում է Հիմնադրամը: Կրթաթոշակին դիմելու գործընթացը երկփուլ է: Նախ՝ ուսանողը լրացնում է հատուկ հայտը, որտեղ հաշվի է առնվում 3…

Առողջ ապրելակերպի խրախուսումը Լոռիում

«Երբ ներս մտա, բոլոր ուսուցիչներն արդեն սպասում էին: Մեր երկրորդ հանդիպումն էր, ու նոյեմբերից մինչև փետրվար ձգված սեմինարին ուսուցիչները նույն ոգևորությամբ էին մասնակցում»,- Հայաստանի մանուկներ հիմնադրամի Առողջապահական կրթության ծրագրի համակարգող Լուսինե Սահակյանը ներկայացրեց Լոռու մարզում «Առողջության խրախուսումը դպրոցներում» ծրագրի շրջանակներում իրականացված վերապատրաստման ծրագիրը: Մասնակցում էին Լոռու 10 համայնքների 20 ուսուցիչներ՝ Թումանյան, Քարինջ, Մարց, Դսեղ, Դեբետ,…

Կարդալու և գիրքն արժևորելու ժամանակը

«Ես նայում էի այսօր ձեզ, երբ դուք գնում էիք հանդիսավոր թափորով, և տեսնում էի, ինչպես էիք դուք ցնծում, որ թողություն եք ստանալու, և ուրախանում ձեր փրկությանը: Եվ ահա խնդրում եմ ձեզ, մտածե՛ք, ինչ գնով էր գնված այդ փրկությունը: Մե՜ծ է նրա գինը: Այն գերազանցում է հազարավոր սուտակների գինը, քանզի արյան գինն է այդ»: Էթել Վոյնիչի…