«Մատաղիսի մեր տունն ավելի գեղեցիկ է ու մեծ»

Կորով և կենսունակություն Աբրահամյաններ. ընտանիք, որը փորձում է ուժեղ մնալ Անահիտ Աբրահամյանը Մատաղիսից է: Երբ ապրիլի 2-ին ադրբեջանական զորքերը հարձակում գործեցին Արցախի սահմանների վրա, նա իր որդի Վահեի ու հարս Նունեի հետ կարողացավ մի կերպ փախչել գյուղից: «Երբ դղրդոց լսեցինք, մտածեցինք, որ սովորական կրակոցներ են ու բանի տեղ չդրինք»,- մտաբերում է Անահիտը:- «Բայց հետո ձայները…

«Դասընթացի առաջին օրն այնքան ոգեվորված էի, որ քիչ էր մնում՝ ցատկոտելով տուն գնայի»

Ոգևորություն Ինչպես դադարեցնել արնահոսությունն ու մշակել վերքերը. թարմացված խորհուրդներ՝ 21 բուժքույրերի համար Մարինա, Անժելա, Էլմիրա և Էլզա… Ռոմանտիկ հնչողությամբ անուններով այս կանայք, 17 այլ բուժքույրերի հետ միասին, Ստեփանակերտում մասնակցում էին Հայաստանի մանուկներ հիմնադրամի կազմակերպած՝ առաջին բուժօգնության սեմինարին: Բոլորը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղական համայնքներից են, աշխատում են փոքրիկ բուժկետերում ու սպասարկում տեղի բնակչությանը: Գեղեցիկ անուններով…

«Հումանիտար օգնոիթյան վրա հույս դնելն ինձ համար նվաստացուցիչ է»

Ճնշվածություն Նորա Գասպարյանի կյանքի վերելքներն ու անկումները. շփումներ բարոնուհու հետ և… կենսական խնդիրների լուծում տարհանվածների հյուրանոցում Նորա Գասպարյանը 10 տարի շարունակ եղել է Մատաղիսի դպրոցի տնօրենը: «Հիմա թոշակառու եմ: Բայց միշտ ակտիվ մարդ եմ եղել, դասավանդումը բավական չի եղել ինձ համար: Շատ բաներ եմ նախաձեռնել մեր գյուղում: 90-ականների պատերազմից հետո վերահիմնել եմ մեր դպրոցն ու…

«Մենք ընկճված չենք»

Վճռականություն Մարտակերտցի պատանու և իր հոգատար ուսուցչի պատմությունը Գոհար Դադայանը պատմության ուսուցիչ է, Ստեփանակերտի #1 դպրոցում է աշխատում: Հանդարտ ու համարձակ կին է: Ամուսինը սպա է, երեք երեխա ունեն: Նաև դասղեկ է: Քառօրյա պատերազմից հետո նրա աշակերտների թիվն ավելացավ. տուժած շրջաններից տարհանված երեխաներ եկան Ստեփանակերտ: Դրանցից մեկը մարտակերտցի 14-ամյա Յուրա Մկրտումյանն էր: «Թեև մեր քաղաքը…

«Եթե որևէ մեկը երեխաներին հետևեր, ես առաջնագծում կլինեի»

Խիզախություն Իր երեք քույր-եղբայրներին միայնակ խնամող դեռահաս աղջկա պատմությունը 15-ամյա Մարիամ Խանամիրյանը սահմանամերձ Մատաղիսից է: Քառօրյա պատերազմից հետո ապրում էր Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում ու միայնակ խնամում քրոջը, եղբորն ու մորաքրոջ աղջկան՝ 3-ամյա Անիտային, 6-ամյա Արամին և 8-ամյա Էլլային: «Հայրս մի քանի տարի առաջ մահացավ ուղեղի հիվանդությունից, իսկ մայրս Մատաղիսի զորամասում խոհարար է: Կարելի է ասել,…

«Մեզ ոչ ոք չի կարող հաղթել»

Հպարտություն և արժանապատվություն Ապագա տնտեսագետ-ձյուդոիստի մտքերը. ինչպես բարձր պահել զինվորի ոգին Ստեփանակերտցի Ռոբերտ Սիմոնյանը 14 տարեկան է: Ցանկանում է տնտեսագետ դառնալ: Հավասարակշռված տղա է, խուճապի չի մատնվում, ուրիշներին է հանգստացնում: Ապրիլի 2-ին նա դպրոցում էր, երբ երեխաներին տուն ուղարկեցին, որովհետև «դիրքերում վատ է»: «Մենք հասկացանք, որ շատ լուրջ է վիճակը, բայց մենք հանգիստ էինք, գիտեինք,…

«Կարծես սարսափ-ֆիլմում լինեինք… բայց ամեն ինչ իրական էր»

Անզորություն 11-ամյա Վալերին ու իր հարազատները վերհիշում են սարսափելի գիշերը 11-ամյա Վալերին Բարսեղյանների ընտանիքի 3 երեխաներից ավագն է: Իր տարիքին համապատասխան հետաքրքրություններ ունի. սպորտ, համակարգչային խաղեր, ընկերների հետ շփումներ: Հետաքրքրությունները սովորական են, սակայն Վալերիի կյանքն այս փուլում այնքան էլ սովորական չէ: Երբ ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զորքերը հարձակվեցին Մատաղիսի վրա, ընտանիքը ստիպված եղավ լքել գյուղը:…

«Չեմ ուզում քրոջս վախեցած աչքերը տեսնել…»

Վախ Մատաղիսցի պատանին, որը պարզապես խաղաղ կյանք է ուզում Մինչ վերջերս 14-ամյա Գոռ Դավթյանն իր ծնողների, ավագ եղբոր ու կրտսեր քրոջ հետ հանգիստ ապրում էր Մատաղիսում, դպրոց գնում, ընկերների հետ շփվում, զբաղվում ըմբշամարտով ու հաղթում տարբեր մրցաշարերում… «Չէի էլ մտածում, որ ամեն ինչ մի վայրկյանում կփոխվի»,- ասում է Գոռը:- Ապրիլի 2-ի գիշերը հանգիստ քնած էինք,…