Մարտի 2-ին Լեռնագոգ գյուղի բասկետբոլի թիմը այցելեց Երևան՝ ԱՅԲ ավագ դպրոցի սաների հետ պատասխան ընկերական խաղ անցկացնելու: Նախքան խաղի սկսելը՝ ԱՅԲ-ի բանիմաց դեսպանները շրջայց անցկացրին դպրոցով՝ ցուցադրելով և մեկնաբանելով ստեղծագործ դպրոցի կրթական պայմանները: Լեռնագոգցիները տպավորված էին: Ապրիլին նրանցից մի քանիսը, ովքեր ակտիվ մասնակցություն էին ունեցել COAF-ի ամառային ճամբարին, ԱՅԲապատում ծրագրով հնարավորություն կունենան  նաև մեկ շաբաթ սովորելու ԱՅԲ-ում: Շրջայցին հաջորդեց խաղը՝ բազմաթիվ երկրպագուների ողջույններից ոգևորվելով՝ երկու թիմերն էլ հավասար պայքար մղեցին: Երկու թիմերում էլ կային ընդգծված առաջատարներ, սակայն թիմային խաղի շնորհիվ գրեթե հավասար արդյունք գրանցվեց. Լեռնագոգը հաղթեց 1 միավորի տարբերությամբ: Շնորհակալությու՛ն, Ա՛ՅԲ, մեզ հյուրընկալելու և բարձր տրամադրություն ապահովելու համար:
 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ (նախկինում Սի. Օ. Էյ. Էֆ մանուկների բարեգործական հիմնադրամ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է կրճատել գյուղական աղքատությունը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թ.  և այդ ժամանակից ի վեր  իրականացվել են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվել են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի Բաղրամյանի և Թալինի շրջանների 11 գյուղական համայնքների ավելի քան 27,000 բնակիչները:

 

Բաժանորդագրվեք

Եղեք տեղեկացված, գրանցվեք մեր նորություններին էլ. փոստով

Նորություններ

[19.06.2013]

Աշակերտական խորհուրդները բարձրաձայնում են երեխաների իրավունքներին առնչվող հիմնահարցեր


Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ գործող 6 դպրոցների աշակերտական խորհուրդները ամփոփեցին ուսումնական տարին՝ միջհամայնքային խորհրդի հերթական նիստում... Շարունակել

[19.06.2013]

Մեկնարկել է Ձեռնարկատիրության ուսուցում և պրակտիկա պատանիների համար ծրագիրը


Մեկնարկել է Հայաստանի մանուկների հիմնադրամի տնտեսական ծրագրերից մեկը, որի նպատակն է բարձր դասարանների աշակերտներին տրամադրել տնտեսական, ձեռնարկատիրական և համայնքային զարգացման մասին գիտելիքներ և ունակությունններ... Շարունակել

[28.05.2013]

Մասնագիտական կողմնորոշման ծրագիրը թափ է առնում. ապրիլ - մայիսի ձեռքբերումները


Ապրիլ – մայիս ամիսների ընթացքում Մասնագիտական կողմոնորշման ծրագիրը թափ առավ՝ հարյուրավոր երեխաների ներգրավելով բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններում:... Շարունակել

Դիտել բոլորը